Կոստա Ռիկայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մահացել է 32 տարեկանում
Կոստա Ռիկայի հավաքականի նախկին պաշտպան Գաբրիել Բադիլյան մահացել է 32 տարեկանում,- տեղեկացնում է «laprensalibre.cr»-ն:
Այսօր նախկին ֆուտբոլիստը մասնակցել է 10 կմ մրցավազքի: Եզրագծին 200 մետր չհասած Բադիլյան իրեն վատ է զգացել ու կորցրել գիտակցությունը:
Նրան անհապաղ բուժօգնություն են ցույց տվել, սակայն բժիշկներին սրտի կանգնելը չի հաջողվել կանխել:
Բադիլյան Կոստա Ռիկայի հավաքականում է հանդես եկել 2001 թվականից: Ազգային ընտրանու կազմում նա մասնակցել է 25 հանդիպման: 2016-ին նա ավարտել է կարիերան: