Հալեպում դպրոց է հրթիռակոծվել. 7 երեխա է զոհվել
Սիրիայի Հալեպ քաղաքի արևմտյան թաղամասում, որը գտնվում է կառավարական զորքերի վերահսկողության տակ, հրթիռակոծման է ենթարկվել դպրոցներից մեկը, ինչի հետևանքով 7 երեխա և մեկ կին են զոհվել:
Ինչպես հայտնում է BBC-ն` վկայակոչելով սիրիական պետական ԶԼՄ-ները, հրթիռակոծումն իրականացրել են ապստամբները: Միջադեպը տեղի է ունեցել Ֆուրքան շրջանի դպրոցում, որտեղ ընկած արկի հետևանքով 32 մարդ վիրավորվել է:
Նախորդ մի քանի օրերին ակտիվ հրթիռակոծման և ռմբահարման են ենթարկվել նաև Հալեպի արևելյան թաղամասերը, որոնք գտնվում են ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ:
Հաղորդվում է, որ ՄԱԿ-ի Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան կիրակի Դամասկոսի կառավարությանն առաջարկել է ապստամբների կողմից վերահսկվող տարածքներին ինքնավարության կարգավիճակ տալ, սակայն իշխանությունները մերժել են: