2015թ-ին 1 մլն 316 400 աշխատունակ բնակչությունից 243 700-ը գործազուրկ է եղել. 1600-ով ավելի նախորդ տարվանից. ԱՎԾ
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է նախորդ տարվա աշխատանքային ռեսուրսների ընդհանուր պատկերը, ըստ որի՝ ՀՀ-ում աշխատանքային ռեսուրսը միջին տարեկանով հաշվված՝ կազմում է 2 մլն 106 600 մարդ, որը 73 600-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշի համեմատ:
Ըստ ԱՎԾ-ի՝ աշխատանքային ռեսուրս ունեցող բնակչության թվից տնտեսապես ակտիվ բնակչության թիվը կազմում է 1 մլն 316 400, որն էլ իր հերթին նախորդ տարվա համեմատ 59 300-ով պակաս է:
Աշխատունակ բնակչության 682 700-ը տղամարդ է, իսկ 633.700-ը՝ կին: Տնտեսապես ոչ ակտիվ բնակչության թիվը կազմում է 790 300:
Աշխատունակ բնակչությունից իր հերթին տնտեսությունում զբաղվածների թիվը կազմում է 1 մլն 72 600 մարդ, որից 562 300-ը տղամարդ է, իսկ 510 400-ը՝ կին:
2015թ-ին 243 700 մարդ գործազուրկ է եղել: Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 73 300 է, որից հիմնական մասը կանայք են՝ 51 500:
Նշենք, որ գործազուրկների միջին տարեկան նախորդ տարի՝2015-ին կազմել է 243 700 , որը 2014թ-ի համեմատ 1600-ով ավելին է. իսկ 2013թ-ի համեմատ՝ 19100-ով է ավելի: