Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի շքեղ հարսանիքը Երևանում (լուսանկարներ, տեսանյութեր)
Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը նոյմեբերի 19-ին Երևանում մեծ շուքով նշել է իր հասարնիքը. գրում է life.ru կայքը:
23-ամյա Գոհարն ու նրա ընտրայլը՝ Վահիկը, պսակադրվել են Երևանում գտնվող հայկական եկեղեցիներից մեկում:
Ռուսական կայքը հայազգի դիմահարդարին անվանել է Ռուսաստանի ամենահայտնի դիմահարդար ու որոշակի մանրամասներ հայտնել նրա հարսանեկան արարողությունից:
Նշվում է, որ Գոհարն ինքն է զբաղվել իր հարսանեկան դիմահարդարմամբ, իսկ սանրվածքի հարցում ճերմակափայլ շքեղ զգեստի հետ նախընտրել է համադրել բաց թողնված երկար խոպոպները: Վերջինս հարսանեկան խնջույքի ընթացքում փոխել է իր զգեստը՝ ընտրելով ավելի հարմարավետ և փայլուն կտորից կարված զգեստ: