Երևան-Գորիս ավտոճանապարհն այս պահին երկկողմանի երթևեկելի է
Նոյեմբերի 20-ին, ժամը 06.25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գորիս ավտոճանապարհի 249-րդ կմ-ին մեկ կմ շառավղով քարաթափում է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվականա ծառայությունից, դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհահատվածը՝ 15 մ լայնությամբ և 35 մ երկարությամբ (միջին բարձրությունը մոտ 1,5 մ) երկկողմանի փակ է։
«Գորիսի ՃՇՇ» ՓԲԸ աշխատակիցների կողմից իրականացվում են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ։
Ժամը 11.48-ի դրությամբ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: