Սնեյդեր. Մանկուց երազել եմ Միլանում խաղալու մասին
Թուրքական «Գալաթասարայի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը նշել է, որ իտալական Ա սերիա վերադառնալու դեպքում կցանկանար խաղալ «Միլանի» կազմում:
Հոլանդացի ֆուտբոլիստը 4 մրցաշրջան անցկացրել էր միլանյան մյուս թիմում՝ «Ինտերում», սակայն նրա խոսքով, «Ներաձուրին» լավ չէր վարվել իր հետ:
«Ես ամբողջությամբ նվիրվեցի «Ինտերին», բայց ամեն ինչ լավ չավարտվեց: Ես ճզմված էի:
Մանկուց երազել եմ խաղալ «Միլանի» կազմում: Ցանկանում համալրել այդ թիմի կազմը, եթե վերադառնամ Իտալիա», - Սնեյդերի խոսքն է փոխանցել gianlucadimarzio.com-ը: