Միշել Օբամայի դիզայները բոյկոտ է հայտարարել Մելանյա Թրամփին
Դիզայներ Սոֆի Տելեն, որն աշխատում է ԱՄՆ ներկայիս առաջին տիկին Միշել Օբամայի հետ, Twitter սոցկայքի իր էջում հրապարակել է բաց նամակ, որում հայտնել է, որ հրաժարվում է հագուստ կարել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյա Թրամփի համար։
Նամակում ասվում է, որ Սոֆի Տելե բրենդը դեմ է ցանկացած տեսակի խտրականության։ Նա նաև հավելել է, որ ինքն էլ է ներգաղթյալ։
«Ես չեմ պատրաստվում հագուստ կարել կամ որևէ համագործակցություն ունենալ հաջորդ առաջին տիկնոջ հետ։ Ռասիզմի, սեքսիզմի և այլատյացության հռետորաբանությունը, որը հնչեցնում էր նրա ամուսինը նախընտրական քարոզարշավի շրջանում, անհամատեղելի է այն արժեքների հետ, որոնցով մենք առաջնորդվում ենք կյանքում»,-գրել է դիզայները։
Նա կոչ է արել իր գործընկերներին հետևել իր օրինակին և չաշխատել Մելանյա Թրամփի հետ։