«Հրապարակ». ՊԵԿ-ում ակնկալում են հերթական «գազավիկների» մուտքը հարկային ՝«Наш дом - Газпром»
«Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են: Հիմա էլ օպերատիվ հետախուզության վարչության բաժնի պետ Արմեն Արամյանն է ազատվել պաշտոնից: Ազատվել է նաև ՊԵԿ ֆինանսահաշվային վարչության պետը:
ՊԵԿ-ում ակնկալում են հերթական «գազավիկների» մուտքը հարկային, որտեղ կատակում են, թե ՌԴ նախկին վարչապետ, երջանկահիշատակ Վիկտոր Չեռնոմիրդինի օրինակով Կարեն Կարապետյանը և իր թիմը ձևավորում են նոր կուսակցություն՝«Наш дом - Газпром»:
Ի դեպ, հարկայինում նեղսրտած են, որ ՊԵԿ նորանշանակ Նախագահն իրենց չի թողնում գումար աշխատել: Նրանք կարծում են, որ մաքսայինում շարունակում են աշխատել, իսկ իրենք զրկված են դրանից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։