WSJ-ն բացահայտել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնի հավակնորդների անունները
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Պետագոնի ղեկավարի պաշտոնի համար դիտարկում է գեներալներ Ջեյմս Մեթիսի, Դևիդ Պետրեուսի և Ջեք Քինի թեկնածությունները, ինչի մասին հայտնում է հեղինակավոր The Wall Street Journal-ը՝ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրին հղումով:
Վերջինի փոխանցմամբ՝ Ջեյմս Մեթիսը հանդիսանում է հիմնական թեկնածուն և մոտ ժամանակները Նյու Ջերսիում հանդիպելու է Թրամփին, ով դեռևս վերջնական որոշում չի կայացրել:
Աղբյուրը մանրամասնում է, որ Մեթիսը երկրի գործող նախագահ Բարաք Օբամայի օրոք գլխավորել է Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը, ինչպես նաև ղեկավարել Մերձավոր Արևելում Միացյալ Նահանգների կողմից իրականցված ռազմական օպերացիաները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը, ում երդմնակալության հանդիսավոր արարողությունը կայանալու է հունվարի 20-ին: