Բոբ Դիլանը հրաժարվել է ներկա գտնվել Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը
Ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանը, ում այս տարի Նոբելյան մրցանակ էր շնորհվել գրականության ասպարեզում, ներկա չի գտնվի մրցանակաբաշխության արարողությանը: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով Շվեդիայի թագավորական ակադեմիայի հայտարարությունը:
Դիլանը տեղեկացրել է ակադեմիկոսներին, որ «կնախընտրեր անձամբ ստանալ մրցանակը, սակայն այլ պարտականություններ դա անհնար են դարձնում: Ի պատասխան` շվեդական Ակադեմիայի ներկայացուցիչները հայտնել են, որ հարգում են Դիլանի որոշումը:
Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրներն առաջին անգամ չէ, որ հրաժարվում են Ստոկհոլմում տեղի ունեցող մրցանակաբաշխությանն անձամբ ներկա գտնվելուց:
Բոբ Դիլանն այս տարի այդ մրցանակին է արժանացել «ամերիկյան ավանդական երգարվեստում նոր բանաստեղծական արտահայտությունների ստեղծման համար:
Մրցանակաբաշխության արարողությունը կայանալու է դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում: