Ռունին կարող է մասնակցել Արսենալի հետ հանդիպմանը
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին, ով վնասվածք էր ստացել Անգլիայի ազգային հավաքականի կազմում, կարող է ապաքինվել մինչև «Արսենալի» հետ հանդիպումը,- տեղեկացնում է Sky Sports-ը:
Հնարավորությունը մեծ է, որ անգլիացի հարձակվողը մասնակցի «զինագործների» հետ հանդիպմանը մեկնարկային կազմում, քանի որ թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բաց է թողնելու խաղը որակազրկման պատճառով: