Կառլ-Հայնց Ռումենիգե. Սան Մարինոների պես ընտրանիների միջև պետք է նախնական ընտրական փուլ անցկացվի
Մյունխենի «Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն շարունակել է քննադատել թույլ հավաքականներին, ովքեր մասնակցում են Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների ընտրական փուլերին:
«Հիմա մենք 40 % ավելի հանդիպումներ ունենք, քան նախկինում էր: Կարող եմ հիշել, որ ավելի վաղ մենք չեղարկել էինք Չեմպիոնների լիգայի երկրորդ խմբային փուլը, որպեսզի հանգիստ տայինք մեր ֆուտբոլիստներին:
Ի՞նչ եղավ դրանից հետո. հավաքականների մակարդակով խաղերն ավելացան 4-ով: Հիմա մենք խաղում ենք Սան Մարինոյի, Ջիբրալթարի և Կոսովոյի հետ:
Այդ իսկ պատճառով ես ինձ հարց եմ տալիս. ինչո՞ւ այդ հավաքականների միջև չի անցկացվում նախնական ընտրական փուլ: Սակայն մենք գիտենք այդ հարցի պատասխանը. նրանք ՖԻՖԱ-ում և ՈւԵՖԱ-ում ձայնի իրավունք ունեն ինչպես Գերմանիան: Սպորտը վերածվում է քաղաքականության»,- հայտարարել է Ռումենիգեն: