Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Ноябрь
2016

Վրաստանի խորհրդարանում ադրբեջանցի պատգամավորների շատ լինելը ոչ մի բացասական հետևանք չի ունենա հայ համայնքի համար. Վան Բայբուրդ

0

Վրաստանի իններորդ գումարման խորհրդարանը ձևավորվել է, իշխող «Վրացական երազանքն» էլ 115 մանդատով խորհրդարանում մեծամասնություն է: Վրաստանի խորհրդարանում ազգությամբ երեք հայ պատգամավոր կա, և ազգությամբ չորս ադրբեջանցի պատգամավոր, որոնցից մեկն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամ է, մյուս հայ և ադրբեջանցի պատգամավորներն ընտրվել են իշխող «Վրացական երազանքից»:

Վրաստանի խորհրդարանում հայ պատգամավորների գործունեության, իշխանությանը և ընդդիմությանը հատկացված տեղերի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց հայտնի քաղաքական և հասարակական գործիչ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախկին խորհրդական Վան Բայբուրդի հետ:

-Պարո՛ն Բայբուրդ, իշխող «Վրացական երազանքում» ազգությամբ երեք հայ և երեք ադրբեջանցի պատգամավոր կա, ընդդիմության շարքերում հայ պատգամավոր չկա, սակայն կա մեկ ազգությամբ ադրբեջանցի պատգամավոր: Հավասարությունը խախտվե՞լ է:

-Հավասարության հարց չկա: 1999 թվականին ձևավորված խորհրդարանում ազգությամբ 6 հայ և 5 ադրբեջանցի պատգամավոր կար: Սակայն հիմա, մարդահամարի վերջին տվյալներով, Վրաստանում ադրբեջանցիներն ավելի մեծ թիվ են կազմում, քան հայերը:

Առաջին անգամ նորանկախ Վրաստանի պատմության մեջ իշխանության համամասնական ցուցակի քսանյակում ազգությամբ հայ թեկնածու է ընդգրկվել: Սկսած Շևարդնաձեի ժամանակներից առաջինը, որպես կանոն, ներկայացվում էր էթնիկ ադրբեջանցին և հինգ հորիզոնականից հետո հայ թեկնածուն:

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումն» իր ավանդույթը շարունակեց՝ 26 համարի տակ ներկայացնելով Սուլեյմանովին, իսկ հինգ համար հետո՝ 31-րդ հորիզոնականում  Արսեն Կարապետյանն էր, ով չընտրվեց, որովհետև կուսակցությունը խորհրդարանում ստացավ 27 մանդատ: Եթե ընդդիմությունը փոքրամասնությունների մասին ավելի շատ մտածեր, էթնիկ փոքրամասնություններից թեկնածուներ կառաջադրեր առավել անցողիկ հորիզոնականում, չառաջադրեց և այդ բալանսը խախտվեց:

Չգիտես ինչու հայկական մամուլն աղմուկ չի բարձրացնում, որ ԱՄՆ-ում 1 միլիոնից ավելի հայ կա ու հայ կոնգրեսական չկա, կամ Ռուսաստանում, որտեղ 2 մլն-ից ավել հայ է ապրում, դումայում հայ պատգամավոր չկա: Սա արդար է, թե արդար չէ, չգիտեմ, բայց եթե հոգում են, ապա հավասարապես պետք է հոգալ բոլոր համայնքների մասին:

-Ի՞նչ  բացասական հետևանք կարող է ունենալ հայ և ադրբեջանցի պատգամավորների անհավասարաչափ ներկայացվածությունը, և արդյո՞ք Վրաստանի խորհրդարանում առավել հաճախ կբարձրաձայնվեն ադրբեջանցիների, քան հայերի խնդիրները:

-Հետևանք չի ունենա: Ես համարում եմ, որ այն պատգամավորը, ով ինչ-որ հարցերի հրապարակավ լուրջ հնչեղություն է ուզում տալ, ապա պետք է լավ, ազատ տիրապետի պետական լեզվին: Իսկ եթե ոչ, հարցերի լուծման ու համագործակցության այլ ձևաչափ պետք է ունենալ, որից և օգտվում են պատգամավորներն իրենց գործունեության ընթացքում և իրենց աշխատանքները միայն խորհրդարանով չեն սահմանափակում: Եթե ելույթը հրապարակավ չի ստացվում, ապա կա աշխատելու այլ ձևաչափ:

-Դուք ասացիք,  որ 1999-ին Վրաստանի խորհրդարանում վեց հայ պատգամավոր կար, այժմ՝ երեք: Այստեղից կարո՞ղ ենք հետևություն անել , որ բնակչության թվի նվազմանը զուգահեռ նվազում է նաև հայ պատգամավորների թիվը:

- Ես չեմ կարծում, որ դա այդպես է։ Եթե քաղաքականության մեջ ազգությամբ հայ լինի, ով ոչ միայն նեղ շրջանակներում կզբաղվի հայկական հարցով, այլ կլինի վրաց քաղաքականության կրողը, ով ճանաչված կլինի ոչ միայն հայերի կողմից,այլև նաև վրացի ընտրողների կողմից,  նա կմնա մեծ քաղաքականության մեջ: Իսկ մենք նեղ շրջանակներով ենք փորձում առաջ գնալ և չենք մտածում, որ ազգությամբ հայերը նույնպես  լիարժեք լինեն մեծ քաղաքականության մեջ և առաջ տանեն պետական և, իհարկե,  նաև հայ համայնքին հուզող հարցերը:

-Բացի պատգամավորներից, ի՞նչ է անում քաղաքացիական հասարակությունը Վրաստանի քաղաքական կյանքում ակտիվ լինելու համար: Տարվո՞ւմ են աշխատանքներ:

-Վրաստանի արդարադատության նախարարությունում 100-120 գրանցված հայկական հասարակական կազմակերպություն կա, սակայն հասարակությունը ճանաչում է միայն մի քանի կազմակերպության ղեկավարների:  Այդ ՀԿ-ները միայն ու միայն զբաղված են չգիտեմ ինչով, որովհետև երբեք չի եղել, որ կա՛մ հաշվետու, կա՛մ մեկ այլ ժողով անցկացնեն, նման բան չկա: Սա նշանակում է, որ այդ կազմակերպությունները կազմված են մեկ-երկու մարդուց և դա էլ կարող է պատճառ լինել, որ չկան հայ քաղաքական գործիչներ, որոնք բացի ազգային հարցերից, զբաղվեն նաև երկրի հոգսերով:

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Уникальные сервисы в центре "Профессии будущего" упрощают поиск работы


Спорт в России и мире
Москва

«Милан» сыграл вничью с «Салернитаной» в Серии А


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Рафаэль Надаль

Рафаэлю Надалю подмигнул слепой жребий // Первым соперником 14-кратного чемпиона будет четвертая ракетка мира Александр Зверев


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В Подмосковье призвали отказаться от запуска воздушных шаров ради экологии





Путин в России и мире
Москва

Путин раскрыл общую задачу РФ и Белоруссии


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин и Лукашенко во время визита главы РФ в Минск работали и общались 14 часов




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

"Он такое любит". В Киеве рассказали, как генералы обманывают Зеленского


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Ольга Бузова

«Все это время я ждала, чтоб ты попросил прощения! Испугался?» Ольга Бузова упрекнула Даву в трусости после их расставания в шоу «Сокровища императора» на ТНТ



Москва

В Москве суд арестовал предпринимателя за призывы к терроризму

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net