Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Ноябрь
2016

Մխիթարյանի իրավիճակը Մանչեսթեր Յունայթեդում. Armsport.am-ի անդրադարձը

0

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է անհանգստության մեջ պահել վերջինիս երկրպագուներին:

 

Armsport.am-ի լրագրողները վերլուծել են Մխիթարյանի բավարար խաղաժամանակ չստանալու պատճառները:

 

 

Հենրիխի շուրջ ստեղծված իրավիճակը չի մտնում ոչ մի տրաբանության մեջ: Ակումբը հսկայական գումար է վճարել նրա տեղափոխության համար: Համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ Մխիթարյանի տրանսֆերը նախատեսել էր նախորդ մարզիչ Լուի վան Գալը և Մոուրինյուն ստիպված է համաձայնվել դրան:

 

Պորտուգալացի մասնագետն այն մարդկանցից չէ, որ համակերպվի իրեն դուր չեկող իրադրության հետ, հատկապես տրանսֆերների հարցում: Մոուրինյուն հստակ գիտեր, թե ինչպիսի ֆուտբոլիստի էր ձեռք բերում և վստահ եմ, որ Մխիթարյանը պետք է նրան:

 

Կարծիք կա, որ Մոուրինյուն Հենրիխին պահում է որպես հաղթաթուղթ մրցաշրջանի երկրորդ հատվածի համար, երբ Անգլիայի առաջնության երկրորդ հատվածում թիմերն այնքան էլ թարմ տեսք չունեն: Այդ դեպքում, ինչու նա Հայաստանի հավաքականի ավագին չի ընդգրկում թիմի հայտացուցակում ու խաղերի վերջնամասում դաշտ դուրս չի բերում` նրան հնարավորություն տալու հարմարվել նոր առաջնությանը:

 

Օրեր առաջ բրիտանական մամուլը ևս մեկ վարկած էր առաջ քաշել` Մոուրինյուն ցանկանում է կիսապաշտպանության գծում տեսնել միայն ֆիզիկապես շատ ուժեղ ֆուտբոլիստների, իսկ Մխիթարյանը չի համապատասխանում այդ պահանջին: Այդ դեպքում, ինչպես է նա խաղալու հնարավորություն տալիս Խուան Մատային և Ջեսի Լինգարդին, ովքեր, համաձայնեք, այդ առումով ոչ մի կերպ չեն գերազանցում Հենրիխին:

 

Ակնհայտ է, որ ցանկացած ֆուտբոլիստի հնարավորություն է պետք տալ թիմին, նոր առաջնությանը հարմարվելու համար: Այդ մասին մեզնից շատ ավելի լավ գիտի նաև փորձառու Մոուրինյուն: Այդ դեպքում եթե Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը կայացել է Մոուրինյուի ցանկությամբ, խնդիրը նրա ֆիզիկական տվյալների մեջ չէ, մեկ խաղից հետո Մխիթարյանից հիասթափվելու տարբերակը, ինչպես նաև կիսապաշտպանի` մարզումներին չնվիրվելու հնարավորությունը բացառենք, ապա ավելի ենք խճճվում: Կարծում եմ` այդ հարցի պատասխանը գիտի միայն Ժոզե Մոուրինյուն:

 

Գևորգ Հակոբյան

 

 

Մխիթարյանի շուրջ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային մամուլն անընդհատ առիթը բաց չի թողնում թեժացնել այն: Ընդհանրացնելով ամենը` այո, ինչ-որ բան այն չէ, սակայն մի՞թե դա բավարար է Հենրիխի տրանսֆերը չկայացած համարել, թերևս ոչ:

 

«Մանչեսթեր Յունայթեդում» ամեն ինչ միանշանակ չէ, թիմը, մեծ հաշվով, կազմավորվել է մրցաշրջանի սկզբում, չկա հստակ մեխանիզմ, որպեսզի ասենք Մխիթարյանը դրա մեջ մտնում է, թե ոչ: Մեր հավաքականի ավագի հետ կապվածը միգուցե անգլիական գրանդում ծավալվող բնական խմորումների մի մաս է:

 

Միայն ժամանակը ցույց կտա, թե Մոուրինյուն որքանով կհստակեցնի ամենը, սակայն կարելի է ենթադրել, որ խնդիրների հստակեցումով կհարթվի նաև Մխիթարյանի հարցը: Իհարկե, հանդիպումներին չմասնակցելը լուրջ խնդիր է, սակայն այդ ընթացքը բավարար չէ միանշանակ գնահատական տալու համար:

 

Արման Առաքելյան

 


 

Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը ներկա պահին գտնվում է մեզ համար տարօրինակ, իսկ իր համար սովորական իրավիճակում:

 

Չեմ կարծում, որ պորտուգալացի մասնագետը հենց այնպես է ձեռք բերել Մխիթարյանի տրանսֆերը և գտնում եմ, որ վերջինս կմնա և կհարմարվի «Մանչեսթեր Յունայթեդում»:

 

Մոուրինյուն հետաքրքիր փիլիսոփայություն ունի: Ըստ իս՝ պորտուգալացին ցանկանում է այսկերպ հասկացնել Հենրիխին հետևյալը, որ ոչ ոք, որքան էլ փայլուն անցյալ ունենա, չի կարող հենց այնպես տեղ գտնել մանչեսթերյան ակումբի հիմնական կազմում: Նա պետք է քրտնաջան աշխատանք կատարի և ապացուցի, որ պատրաստ է հարյուր տոկոսով: Կարծիքիս հիմքում Մոուրինյուի խոսքերն են: 

 

Ժոզեն Մխիթարյանի տրանսֆերը գնելուց առաջ «կարմիր սատանաների» պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել էր, որ Հենրիխը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է և նախորդ մրցաշրջանի վիճակագրությունը հաստատում է այդ ամենը: Կապրենք, կտեսնենք: Եթե տեղի ունենա հակառակը, ուրեմն Մոուրինյուն փայլուն դերասան է և ստախոս:

 

Գևորգ Մարտիրոսյան

 

 

Մխիթարյանի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու փաստին թերահավատորեն արձագանքեցին նրա երկրպագուներից շատերը: Անգլիական գրանդի երկրպագուների մոտ առկա էր լավատեսական սպասում, իսկ Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուների և ղեկավարության կարծիքն այդ տեղափոխության մասին ակնհայտ էր. գերմանական ակումբը չէր ցանկանում բաց թողնել իր առաջատարին: Այո, Մխիթարյանը արդեն հարմարվել էր «Բորուսիային» ու գերմանական ֆուտբոլին և Բունդեսլիգայում լավագույնը ճանաչված հայ ֆուտբոլիստի որոշումը կարելի է համարել համարձակ:

 

Շատերի կարծիքով գերմանական ֆուտբոլը այնքան է տաբերվում անգլիականից, որքան ֆուտբոլը՝ ռեգբիից: Այո, ֆուտբոլը Անգլիայում և Գերմանիայում տարբեր է ու հարմարվելու համար ժամանակ է պետք, բայց Մխիթարյանի խաղամակարդակի և նրա հավակնություններով ֆուտբոլիստի համար այդ ամենը մեծ խնդիր չէ:

 

Ինչպես վերջին ասուլիսներից մեկում նշեց «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն. «Որոշ ֆուտբոլիստներ արագ են հարմարվում, որոշներին ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ: Ինչու Մխիթարյանը չի հայտնվում հայտացուցակում: Դևիդ Մոյեսի և Վան Գալի օրինակներից հետո պարզ դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նման գրանդ ակումբում մեծ փոփոխությունները դրական արդյունքի չեն բերում:

 

Կարծես թե, Մոուրինյուն շարժվում է հենց այս սխեմայով, չի գնում կտրուկ փոփոխությունների, ակումբի խաղային ձեռագրի մեծ փոփոխության: Մխիթարյանն անկասկած է պետք է «Մանչեսթեր Յունայթեդին», բայց պետք է նաև հաշվի առնել, որ մանչեսթերյան թիմում մեկնարկային կազմի ընտրությունը շատ մեծ է, այս թիմն իր աստղային կազմով հիշեցնում 2000-ականների «Ռեալը»` իր «գալակտիկոսով», ներկայիս դրությամբ միայն Դավիդ դե Խեայի և Զլատան Իբրահիմովիչի տեղերն են մեկնարկային կազմում ապահոված:

 

Կարելի է կանխատեսել, որ «Մխիթարյանը ժամանակը» կսկվի հենց առաջիկա խաղից. Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունելու է «Արսենալին»:

 

Մխիթարյանը թարմություն կհաղորդի թիմին նաև «Boxing day»-ի ժամանակ, երբ Պրեմիեր լիգայի թիմերը խիտ խաղացուցակի պատճառով կադրային խնդիրներ են ունենում: Ավանդաբար, հենց այն թիմերն են հայտնվում «մեծ քառյակում», որոնք «Boxing day»-ի շրջանում քիչ միավորներ են կորցրել: Այո, Մխիթարյանը անբացատրելի պատճառներով մի քանի խաղ չհայտնվեց թիմի հայտացուցակում, սակայն չմոռանանք նաև Մոուրինյուի անբացատրելի փիլիսոփայության մասին: Մոուրինյուին և կանանց հնարավոր չէ հասկանալ: Միգուցե պորտուգալացի մասնագետը չէր ցանկանում, որ Մխիթարյանը կիսով չափ պատրաստ լինելով տեղ զբաղեցնի պահեստայինների նստարանին և զգա իրեն պահեստային ֆուտբոլիստ: Կամ մոտիվացնում էր առաջնության երկրորդ հատվածում որպես «հաղթաթուղթ» (ջոկեր) օգտագործելու համար:

 

Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած ամբողջական հանդիպումը որոշ չափով լուծեց Մխիթարյանի խաղային պրակտիկայի խնդիրը և կարելի է սպասել, որ հայ ֆուտբոլիստը առաջիկայում կփայլի «Մանչեսթեր Յունայթեդում»: Վերջին ասուլիսներից մեկում, Մոուրինյուն անդրադառնալով Մխիթարյանի բացակայությանն ասել էր. «Ուշ թե շուտ ոչ մի խնդիր չի լինի», ամենայն հավանականությամբ պորտուգալացի մասնագետը չի սխալվում:

 

Տիգրան Կարապետյան






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин назвал самые популярные у москвичей услуги и сервисы mos.ru


Спорт в России и мире
Москва

Танцоры из Асбеста выступят в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Анна Блинкова

Россиянки Аванесян и Блинкова вышли во второй тур турнира в Риме


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Крылатчан попросили с пониманием отнестись к спортивному ориентированию





Путин в России и мире
Москва

Уроженец Кировской области с позывным Струна стоял на параде рядом с Путиным


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Бато Багдаев

Театр и дети, Культура и Россия: интервью артиста госцирка Бурятии Саяна Дондокова



Москва

Путин утвердил структуру нового правительства РФ

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net