ԵՄ-ը կպահպանի Թուրքիայի հետ կապերը բոլոր մակարդակներում. Մոգերինի
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտնել է, որ ԵՄ-ը մտադիր է բոլոր մակարդակներով պահպանել կապերը թուրքական իշխանությունների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ և նախկինի պես մտահոգված է հեղաշրջման փորձից հետո երկրում ստեղծված իրավիճակով:
«Անցած շաբաթ 28 երկրի անունից իմ հայտարարության հիման վրա միասնական դիրքորոշումը շարունակելու պայմանավորվածության ենք հասել», - ասել է Մոգերինին լրագրողներին ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների նիստից հետո:
Նա նաև նշել է, որ ԵՄ-ն «անընդմեջ հետևում է անհանգստությունը փաստող նորություններին»:
«Անհրաժեշտ է պահել թուրքական իշխանությունների, ինչպես նաև ընդդիմության ու քաղաքացիական հասարակության հետ շփումները: Դրանք հնարավոր են բոլոր մակարդակներում, այդ թվում` ինձ հետ», - մեջբերում է РИА Новости-ն Մոգերինիի խոսքը:
Նրա խոսքով` դա մշտական փոխըմբռնում չի նշանակում:
«Սակայն շատ կարևոր են կոնտակտները ԵՄ թեկնածու երկրի ու գործընկերոջ և դրա անդամ 28 երկրների միջև», - եզրափակել է նա: