Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Ноябрь
2016

Դավիթ Տոնոյանը ձեռքը դրեց ուսիս ու ասաց՝ պինդ կաց, Հայկազն էլ չկա. սպանված կուրսանտի հայր

0

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ։

Տուժողների ցուցմունքից հետո հարցաքննվեց կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ տուժողի իրավահաջորդ ճանաչված Արկադի Բարսեղյանը։ Վերջինս պատմեց, որ 2015 թվականի հունվարի 29-ի առավոտյան իրեն զանգել ասել են, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում որդին «կռիվ է արել», և ինքը շտապ պիտի ներկայանա։

«Գնացի, մտա ընդունարան, որտեղ երկու զինվոր կար և հերթապահը, վերջինս ինձ տեսավ ու դուրս գնաց, մյուս զինվորներն ասացին, որ ոչնչից տեղյակ չեն։ Հինգ րոպե անց մտա ներս և տեսա, որ քաղաքացիական հագուստով բազմաթիվ զինվորականներ կան գեներալ Կարապետյանի սենյակում։ Այնտեղ ներկաներից ճանաչեցի պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանին։ Վերջինս ինձ հարցրեց, թե երբ Հայկազը նոր տարվա արձակուրդներին տուն է եկել, ո՞նց էր։ Պատասխանեցի, որ նորմալ, նույնիսկ տանից դուրս չի եկել։ Այնուհետև Տոնոյանը հարցրեց, թե արդյո՞ք մենք որևէ առնչություն ունենք աղանդավորության հետ, ասացի՝ ոչ, նաև պատասխանեցի, որ ընկերուհի էլ չի ունեցել։ Դավիթ Տոնոյանը ձեռքը դրեց ուսիս ու ասաց՝ պինդ կաց, Հայկազն էլ չկա։ Կողքիս նստած մարդը, որ շատ էր սիրում որդուս, ուշաթափվեց, ես ոչինչ չէի անում»,-պատմեց սպանված կուրսանտի հայրը։

Արկադի Բարսեղյանի խոսքով՝ այնուհետև Դավիթ Տոնոյանն իրեն հայտնել է, որ նախնական վարկածով Հայկազ Բարսեղյանն ինքնասպանություն է գործել, սակայն դատաբժշկական փորձաքննություն է ընթանում։

Տուժողի իրավահաջորդի խոսքով՝ համալսարանում իրեն մոտեցել, ցավակցել են, գնդապետներից մեկն էլ պատմել է, որ Հայկազ Բարսեղյանի լուսանկարը, որպես գերազանցիկ, փակցված է համալսարանի պատին։

Արկադի Բարսեղյանը պատմեց, որ համալսարանում միտումնավոր լուրեր են տարածել, թե իբր Հայկազ Բարսեղյանը ցանկացել է բաժանել իր հագուստը կուրսանտներին. «Ես հետագայում հասկացա, թե ինչու էին տարածվում այդ խոսակցությունները»։

Հայրը պատմեց, որ եթե Հայկազ Բարսեղյանը որևէ խնդիր ունենար, հաստատ իրենց կպատմեր, ավելին՝ պլաններ ուներ. «Զինամթերքներ էր ուսումնասիրում, 15 տարեկանից գերազանց սովորում էր և երազում էր սպա դառնալու մասին»։

Արկադի Բարսեղյանը նաև հայտնեց, որ դեպքից հետո հանդիպել է հացի փռում և ավտոտեխսպասարկման կետում աշխատած նրա գործընկերներին, որոնք հայտնել են, որ որևէ բանից Հայկազ Բարսեղյանը չի բողոքել. «Ավելին՝ հացի փռի աշխատողը, ում հետ Հայկազն աշխատել էր, ամուսնացել էր, և Հայկազը հաղորդագրության միջոցով շնորհավորել էր նրան»։

Հարցին, թե ամանորյա արձակուրդից հետո ինքը զրուցե՞լ է որդու հետ կամ տեսե՞լ է նրան, Արկադի Բարսեղյանը բացասական պատասխան տվեց և ասաց, որ սովորաբար Հայկազ Բարսեղյանն է զանգել և թույլ չի տվել, որ իրենք զանգեն։

Դատարանի հարցին, թե ամբաստանյալներից որևէ պահանջ ունի՞, Արկադի Բարսեղյանն ասաց, որ հետագայում իր պահանջները կներկայացնի։

Դատական նիստն ավարտվեց, և հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 28-ին։

Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի մեղադրական եզրակացության՝ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին, ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադի Բարսեղյանին:

Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո, Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածը, ծեծի է ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայակից Արտուշ Սիմոնյանին:

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о масштабных планах благоустройства на юго-востоке Москвы


Спорт в России и мире
Москва

Футболист Тарасов показал средний палец водителю автобуса в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

В Париже стартует «Ролан Гаррос» открытый чемпионат Франции по теннису


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Из гнезд в водоемы столицы: утиные выводки начали свою миграцию





Путин в России и мире
Москва

Москва не собирается просить о восстановлении порушенных Токио двусторонних отношений


Лукашенко в Беларуси и мире
Минск

И драники, и сало: Лукашенко угостил Путина в Минске национальными белорусскими блюдами




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Рогов рассказал о последствиях сброса воды на ДнепроГЭС


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Игорь Бутман

Бутман и Хабенский представят джазовую версию «Пети и волка» Прокофьева



Москва

Мечта болельщиков «Фенербахче» сбылась в России! Чемпион сменился за последнюю неделю

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net