Նևիլ. Չեմ վերադառնա մարզչական աշխատանքին
Իսպանական «Վալենսիայի» նախկին գլխավոր մարզիչ Գերի Նևիլը ընդգծել է, որ չի պատրաստվում վերադառնալ մարզչական աշխատանքին:
«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպանը 2015 թվականին գլխավորել էր «Վալենսիան», որտեղ աշխատել էր 4 ամիս:
«Կարծում եմ` չեմ վերադառնա մարզչական աշխատանքին: «Վալենսիայում» աշխատելու ժամանակ խանգարում էր լեզվական խոչընդոտը: Ես չէի կարողանում աշխատել առանց թարգմանիչի, դժվար թե կարողանայի ավելին անել», - Նևիլի խոսքն է փոխանցել «BBC»-ն: