Շվայնշտայգեր. Հույս ունեմ, որ ինձ հնարավորություն կտան
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հասկացրել է, որ սպասում է իր հնարավորությանը՝ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի կողմից:
«Ես պահպանում եմ իմ մարզավիճակը, որպեսզի օգնեմ թիմին, երբ պետք գամ: Հույս ունեմ, ինձ հնարավորություն կտան: Անհամբերությամբ սպասում եմ թիմի հետ մարզվելուն:
Ճիշտ է, ես 32 տարեկան եմ, բայց իհարկե, դեռ ցանկանում եմ մի քանի տարի անցկացնել բարձր խաղամակարդակով», - գերմանացի ֆուտբոլիստի խոսքն է փոխանցել «Sky Sports»-ը: