ATP Ամփոփիչ մրցաշար. Ջոկովիչն առաջին տուրում հաղթեց Տիմին
Այսօր մեկնարկեց ATP Ամփոփիչ մրցաշարի առաջին տուրը: Մեկնարկային տուրում Նովակ Ջոկովիչը մրցեց Դոմինիկ Տիմի հետ:
Ջոկովիչի և Տիմի միջև 4-րդ հանդիպումն ավարտվեց սերբ թենիսիստի հաղթանակով( 6:7 (12), 6:0, 6:2):
Թենիսիստները կորտում անցկացրին 2 ժամ և 5 րոպե: Հանդիպման ընթացքում Ջոկովիչը կատարեց 3 էյս և 5 բրեյք-փոյնթ:
Իվան Լենդլի անվան խմբում Ջոկովիչի և Տիմի հետ խաղում են նաև Գաել Մոնֆիսը և Միլոշ Ռաոնիչը:
Նոյեմբերի 14-ին կորտ դուրս կգան Ջոն Մակինրոյի անվան խմբի մասնակիցները. Ստանիսլաս Վավրինկան կմրցի Կեյ Նիսիկորիի, իսկ Էնդի Մարեյը՝ Մարին Չիլիչի հետ: