Կատալոնիայի հազարավոր բնակիչներ բողոքում են Մադրիդի հակաանջատողական որոշումների դեմ
Կատալոնացի անջատողականների առաջնորդ և տարածաշրջանի ղեկավար Կառլոս Պուչդեմոնը իր հայրենի Ամեր քաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ հայտարարել է, որ Կատալոնյան իր ապագան կորոշի «քվեատուփերի օգնությամբ»:
Ինչպես հայտնում է DW.com-ը` մեջբերելով իսպանական աղբյուրը, քաղաքական գործիչը Մադրիդին կոչ է արել «լսել կատալոնացիների ձայնը և արձագանքել դրանց»:
Բարսելոնայում Իսպանիայից առանձնանալու հազարավոր կողմնակիցներ նույնպես բողոքի ակցիա են կազմակերպել Մադրիդի սահմանած մի շարք օրենսդրական փոփոխությունների դեմ: Բողոքի ցույցի մասնակիցները Կատալոնիայի տարբեր հատվածներից ժամանել են շուրջ 150 ավտոբուսներով:
Իսպանական իշխանությունները քրեական գործեր են հարուցել մի շարք կատալոնացի գործիչների նկատմամբ` 2014-ին Կատալոնիայում անցկացված հարցման պատճառով:
Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 6-ին որոշում է կայացրել 2017-ի սեպտեմբերին Իսպանիայի կազմից դուրս գալու հարցի շուրջ հանրաքվե անցկացնել ինքնավար մարզի բնակիչների շրջանում: