Երևանում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 3 երիտասարդ, նրանցից մեկը մահացել է
Երևանում այսօր երեք երիտասարդներ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է։
Այս մասին Tert.am-ին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մեծահասակների ստացիոնար բաժանմունքից՝ տեղեկություն չհայտնելով մյուս երկու քաղաքացիների վերաբերյալ։
shamshyan.com կայքի հաղորդմամբ՝ մահացածը 25-ամյա Գևորգ Գագիկի Ավետիսյանն էր։ 2 վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։