Սիրիական բանակը օղակի մեջ է առել գրոհայինների դիրքերը Դամասկոսի մոտակայքում
Սիրիայի բանակի մարտիկները շարունակում են սեղմել օղակը մայրաքաղաք Դամասկոսից 26 կմ հարավ ընկած Հան-էշ-Շեյխ քաղաքի շուրջը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այդ բնակավայրը երկար ժամանակ եղել է «Ջեբհաթ Ֆաթհ աշ-Շամ» (նախկին «Ջեբհաթ ան-Նուսրա») խմբավորման գրոհայինների ակտիվ հենակետերից մեկը:
Սիրիական աղբյուրի հաղորդմամբ` դաժան մարտերից հետո կառավարական ուժերին հաջողվել է ամբողջությամբ դուրս մղել ահաբեկիչներին արևելյան արվարձաններից` ոչնչացնելով հակառակորդի կրակակետերն ու տեխնիկան: