Թուրանն Անգլիա տեղափոխվելու շեմին է
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Արդա Թուրանը կարող է փոխել ակումբային գրանցումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում,- տեղեկացնում է Don Balon-ը:
Թուրք ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է անգլիական «Լիվերպուլը»:
«Մերսիսայդցիները» ցանկանում են օգտվել Թուրանի կողմից «Բարսելոնայի» հանդեպ տածած դժգոհությունից:
Իսպանիայի առաջնությունում Թուրանը մասնակցել է 8 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ: