Նոյեմբերի 13-ը Բարության միջազգային օրն է
Նոյեմբերի 13-ը պաշտոնապես հռչակվել է Բարության միջազգային օր 2000 թվականին, որից հետո աշխարհի բազմաթիվ երկրներում բարի ավանդույթ է դարձել այդ օրը միմյանց շնորհավորելը:
Ինչպես տեղեկացնում է Calend.ru-ն, միջազգային օրվա համար որպես ամսաթիվ ընտրվել է 1998-ին Տոկիոյում Բարության համաշխարհային շարժման առաջին համաժողովի բացման ամսաթիվը:
Տվյալ միջոցառմանը մասնակցել են Ավստրալիան, Կանադան, Ճապոնիան, Թաիլանդը, Սինգապուրը, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն: Ավելի ուշ շարժմանը միացել են նաև այլ երկրներ:
«Բարության համաշխարհային շարժում» կազմակերպությունն ստեղծվել է Ճապոնիայում 1997-ին: Շարժման մասնակիցների շփումները հիմնական իրականացվում են համացանցի միջոցով, որտեղ էլ նրան քննարկում բարի գործերի գաղափարներն ու դրանց իրագործման եղանակները: