Ամերիկուհի դիզայները ինքնատիպ քանդակ է ստեղծել՝ մատիտներից (լուսանկարներ)
Ամերիկուհի նկարազարդիչ և դիզայներ Մոլի Գեմբարդելլան քանդակագործության արվեստը նոր մակարդակի է հասցրել` ինքնատիպ արվեստի գործեր ստեղծելով տարբեր հասարակ իրերից և բազմազան տեխնիկայի օգնությամբ:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը, դիզայները սովորաբար փոքր առարկաներ է օգտագործում մեծածավալ քանդակներ ստանալու համար: Նրա վերջին աշխատանքների շարքին է դասվում է մատիտներից պատրաստված քանդակը, որն ստացել է «Գունակույր» (դալտոնիկ) անվանումը:
Ամերիկուհին իր նոր ստեղծագործության լուսանկարը հրապարակել է Instagram-ում, որտեղ այն 24 ժամում ավելի քան 250 000 «լայք» է հավաքել: