Մոլդովայում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը
Մոլդովայում 21:00-ին (երևանյան ժամանակով` 23:00) փակվել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության համար կիրակի առավոտյան բացված ընտրատեղամասերը:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` 20:30-ին (երևանյան` 22:30) ընտրատեղամասեր են ներկայացել գրանցված ընտրողների 53.06 տոկոսը (1 593 127 մարդ): Արտասահմանում քվեարկել է Մոլդովայի 128244 քաղաքացի:
Առավել ակտիվություն են ցուցաբերել 26-40 տարեկան ընտրողները, մինչդեռ առաջին փուլում առավել ակտիվ մասնակցություն էին ցուցաբերել 56-70 տարեկան քաղաքացիները:
Երկրորդ փուլի քվեարկության ժամանակ մասնակցության հայտը ընտրատեղամասերի փակումից մոտ 3 ժամ առաջ գերազանցել է առաջին փուլի ցուցանիշը: