Լյուիս Հեմիլթոնը հաղթեց Բրազիլիայի Գրան Պրիում
«Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը հաղթեց Բրազիլիայի Գրան Պրիում:
Այս հաղթանակը թույլ տվեց գործող չեմպիոնին մոտենալ գերմանացի ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգին, ում առավելությունը երկրորդ հորիզոնականում գտնվող Լյուիս Հեմիլթոնի նկատմամբ 12 միավոր է:
Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Red Bull-ի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը՝ համառ պայքարում Սերխիո Պերեսին շրջանցելով:
Ֆորմուլա 1-ի եզրափակիչ փուլը կկայանա նոյեմբերի 27-ին, Աբու Դաբիում: