Մոուրինյուն կրկին զայրացել է
«Չելսիի» հետ խաղից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» չորս ֆուտբոլիստներ որոշել էին կարգի բերել իրենց տեսքը, որը զայրույթ է առաջացրել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի մոտ,- տեղեկացնում է Mirror-ը:
Թիմի չորս ֆուտբոլիստներ, որոնց շարքում եղել են Մարկոս Ռոխոն և Սերխիո Ռոմերոն, վարսահարդար են վարձել, որը Մանչեսթերից Լոնդոն է ժամանել ֆուտբոլիստներին ծառայություն մատուցելու համար:
Մոուրինյուն այդ ամենի մասին տեղեկացվելուց հետո զայրացել է թիմի ֆուտբոլիստների վրա, նշելով, որ խաղից մեկ օր առաջ նրանք պետք է մտածեն առաջիկա խաղի, այլ ոչ թե սեփական տեսքի մասին: