Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Ноябрь
2016

Ադրբեջանական SOCAR-ի փողերն ազդում են Բրայզայի ուղեղի վրա. Հրանտ Մելիք-Շահնազարյան

0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում առաջարկել է Ադրբեջանին հանձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկու շրջաններ՝ բանակցությունները աշխուժացնելու նպատակով։ Նախօրեին նման հայտարարություն էր կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, ներկայումս Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հետազոտական կենտրոն ղեկավարող Մեթյու Բրայզան։ Բրայզայի հայտարարությունների շուրջ Tert.am-ը խոսել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ։

- Պարոն Մելիք-Շահնազարյան, նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, ներկայումս Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հետազոտական կենտրոն ղեկավարող Մեթյու Բրայզան մեկնաբանություն էր տվել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում իբր առաջարկել է Ադրբեջանին հանձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկու շրջաններ՝ բանակցությունները աշխուժացնելու նպատակով: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Ադրբեջանական պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի փողերը ազդում են Բրայզայի ուղեղի վրա: Թույլ տվեք ընդգծել, որ ցանկացած փորձագետի, առավել ևս նախկին պետական պաշտոնյայի հայտարարություն վերլուծելիս, պետք է նախ հասկանալ, այսպես ասած, թե որտեղից է գալիս հեղինակը, ինչ կապեր ունի հարցի հետ և ինչ ազդեցության խմբերի շահերից է խոսում: Պարոն Բրայզան 2012-ից ի վեր այլևս դիվանագետ չէ, իսկ ամերիկյան դիվանագիտական կորպուսից հեռացվելուց մի քանի ամիս անց նշանակվել է ադրբեջանական SOCAR նավթային ընկերության թուրքական դուստր ձեռնարկություններից մեկի տնօրենների խորհրդի անդամ, հիմնականում ապրում է Ստամբուլում: Մի կողմ թողնենք 2007թ օգոստոսին Հադսըն Ինստիտուտի աշխատակից Զեյնո Բարանի հետ նրա հարսանեկան արարողության մանրամասները, որտեղ հատուկ դեր ուներ նաև Ադրբեջանի գործող արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ինչպես հայտնի է, Բրայզային հեռացրեցին դիվանագիտական ծառայության համակարգից ոչ միայն ամերիկահայ լոբբիի ջանքերով, որն ամեն ինչ արեց Ադրբեջանում նրա դեսպանության՝ Սենատում չհաստատվելու համար, այլև վրաց-ռուսական Հնգօրյա պատերազմի սանձազերծման մեջ նրա չափազանց խնդրահարույց դերի համար:

Այսինքն՝ մենք խոսում ենք մի մարդու մասին, ով ունի ակնհայտ լոբբիստական շահեր Ադրբեջանում և Թուրքիայում, և ով հեռացված է իր նախկին պաշտոնից՝ անարդյունավետ աշխատանքի համար, և, հետևաբար, նրա անձին կամ յուրաքանչյուր խոսքին արդեն իսկ պետք է վերաբերվել զգուշավորությամբ և միանշանակ կանխակալ վերաբերմունքով:

-Այսինքն՝ Բրայզայի մտքերը կողմնակա՞լ են:

-Ասեմ պարզ. Բրայզան փաստացի ադրբեջանական լոբբիստ է: Եվ դա կարծիք չէ, դա փաստի արձանագրում է:

Կողմնակալը լիարժեք չի արտահայտում խնդրի խորությունը: Մենք խոսում ենք փորձագիտական մակարդակի գնահատականի մասին, որն իրավունք ունի գոյություն ունենալ այնպես, ինչպես հայ կամ շվեյցարացի քաղաքագետի կամ նախկին քաղաքական գործչի կարծիքը: Բայց պետք է հասկանալ, որ տվյալ տեսակետը որևէ աղերս չունի գաղտնի բանակցություններում ընթացող քննարկումների էլեմենտների հետ և ընդամենը ենթադրություն է: Բրայզայի ջանքերը՝ «վաճառել» իր կարծիքը՝ իբրև հեղինակավոր մի բան, որն ասում է գաղտնի բանակցություններից տեղյակ մարդը, ընդամենը միտված է լայն լսարանին մոլորեցնելուն, և ծառայում է SOCAR նավթային ընկերության շահերին, բայց ոչ ավելին:

Նա գտնվում է լուսանցքում, տեղյակ չէ բանակցություններից, դրանց բովանդակությունից, և ընդամենը նոստալգիայի մեջ է, երբ իրենից հարցնում են Մինսկի խմբի գործունեությունից:

- Ամեն դեպքում, նախկին համանախագահը պնդում է, որ «փաստ է, որ երկու կողմերը պատմականորեն խախտել են հրադադարը….»

-Կարծում եմ՝ Բրայզայի կերպարը և մոտիվացիաները ներկայացրեցի պարզ և հասկանալի:

Տեսեք՝ այստեղ ևս պետք է նախ բովանդակային վերլուծություն անենք, հետո անցնենք գնահատական տալուն: «Երկու կողմերն էլ մեղավոր են» ձևակերպման տրամաբանության մեջ Հայաստանի և Արցախի, և մյուս կողմից՝ Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան դնելը Ադրբեջանի և միջնորդական առաքելության կանոններով կաշկանդված Մինսկի խմբի գործելաոճի շրջանակներում է, որոնք դա անում են տարբեր պատճառներով: Ինքը՝ Ալիևը, պնդում էր, որ անկարող է կառավարել հայկական ուժերի հետ շփման գծից 50 մետր հեռավորությամբ խրամատներում նստած ադրբեջանցի զինվորների ավյունը՝ այդպիսով նույնիսկ հրաժարվելով նրանց գործողությունների համար պատասխանատվությունից: Բայց նույնիսկ այն դեպքերի համար, երբ Բաքուն ընդունում է իր կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, փորձում է հրամցնել տարբեր պատճառաբանություններ այդ բռնության համար: Իսկ համանախագահներն ունեն ընդամենը միջնորդության մանդատ և չեն կարող կողմերից մեկին անընդհատ մեղադրել, քանի որ վերջինը պարզապես դուրս կգա գործընթացից՝ տապալելով նախկին ջանքերը: Սրանից էլ օգտվում է Ալիևը: Բայց, իհարկե, համանախագահներն իրենց հայտարարություններում, երբեմն, հստակ հասցեագրված քննադատությամբ են հանդես գալիս՝ Ալիևի մոտ էյֆորիան բացառելու համար:

Այսինքն՝ Բրայզան, այժմ լինելով «անկախ մարդ», փորձագետ, ընդամենը կրկնում է Բաքվի քարոզը, և դրան պետք է վերաբերվել քմծիծաղով:

Բրայզան նաև պնդում էր, որ իբր «անհնար» է որոշել, թե որ կողմն է խախտել հրադադարը՝ նույնիսկ Ապրիլյան պատերազմի ժամանակ… Գիտեք, սա նախ անլուրջ հայտարարություն է «փորձագետի» կողմից, և հետո ցույց է տալիս նրա հստակ շահագրգռվածությունը՝ շփոթության և ապատեղեկատվության մեջ պահելու լսարանին:

Արդեն տարբեր աղբյուրներում հրապարակվել է, որ 2008-ին, լինելով Պետքարտուղարության տարածաշրջանային դիվանագետը, հենց նա էր ներշնչել Վրաստանի նախագահ Սահակաշվիլիին, որ Հարավային Օսիայի դեմ արշավ սկսելու դեպքում Թբիլիսին կարող է վստահ լինել արագ ամերիկյան օգնության վրա, և դա արել էր առանց Սպիտակ տան հստակ հանձնարարականի: Հենց այս ապատեղեկատվությունն էր դարձել պատերազմի հիմնական պատճառներից մեկը, և նա ոչ միայն չհաստատվեց Ադրբեջանում դեսպանի պաշտոնում, այլև ընդհանրապես հեռացվեց համակարգից:

- Ամեն դեպքում, Մեթյու Բրայզան՝ նախկին դեսպանը և համանախագահը, պնդում է, որ ՌԴ Նախագահը Սանկտ Պետերբուրգում առաջարկել է Ադրբեջանին հանձնել երկու շրջան: Ի՞նչ կասեք այս մասին:

-Բրայզան հիմնովին կողմնակալ, ավելի հստակ՝ պատվիրված և ուղղորդված կերպով է մեկնաբանում անգամ Քառօրյա պատերազմի պատճառները և ընթացքը:

Հիշեցնեմ, որ Սանկտ Պետերբուրգը երկրորդ հանդիպումն էր Վիեննայից հետո, երբ համանախագահ երկրների արտգործնախարարները պատերազմից հետո նախապայմաններ էին առաջադրել բանակցային գործընթացի շարունակման համար, դրանք հայտնի են: Վիեննայից առաջ և հետո ադրբեջանական և թուրքական դիվանագիտությունը ջանք ու եռանդ չխնայեց գովազդելու ինչ-որ երևակական «Լավրովի պլան» փաստաթուղթ, որից նույնիսկ, ինչպես պարզվեց, ՌԴ ԱԳ նախարարը տեղյակ չէր: Նույն՝ իբր փորձագետների կարծիքները շրջանառելով՝ Պետերբուրգի հանդիպումից առաջ և հետո Ադրբեջանը փորձ արեց նորից խեղաթյուրել բանակցությունների բովանդակությունը: Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն նույնպես հայերի էմոցիաների վրա խաղալով փորձեց խոստանալ սահմանի բացում գոյություն չունեցող «Լավրովի պլանի» իրականացման պարագայում՝ իբր Հայաստանին լավություն անելու համար, այլ ոչ սեփական միջազգային պարտավորությունները կատարելու: Նույնիսկ Մամեդյարովը չվարանեց աճպարարություններ անել «Լավրովի պլանի» շուրջ: Հետո պարզվեց, որ ոչ մի նման փաստաթուղթ էլ չկա, իսկ Պետերբուրգում ընդամենը շարունակվել են Վիեննայի քննարկումները, և Ադրբեջանը ևս մեկ անգամ պարտավորվել է չընդդիմանալ Կասպրչիկի գրասենյակի հնարավորությունների ընդլայնման և հետաքննության մեխանիզմների ներդրման հարցերում, որոնց մասին Հայաստանը խոսում էր դեռ պատերազմից առաջ, և որը միջնորդները ևս պաշտպանում են:

Իսկ այդ երևակայական և Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից տարածվող իբր «երկու շրջանների» հանձնման տարբերակի «չեղարկումը» ՊՊԾ գնդի հետ կապված հայտնի հուլիսյան իրադարձությունների հետ շաղկապելը Բրայզայի կողմից ընդամենը ծուղակ է՝ ի սկզբանե գոյություն չունեցող պլանի իբր «չեղարկման» համար արդարացում գտնելու սերիայից:

-Իսկ Ալիևի վերջին հայտարարությունները, Ձեր կարծիքով, հնարավորություն ստեղծու՞մ են բանակցությունները վերսկսելու համար:

- Գիտեք, Իլհամ Ալիևը, ինչպես դա բնորոշ է բռնակալներին, հաճախ է իրարամերժ հայտարարություններ անում, հետո էլ հանձնարարում է իրենց տրամադրության տակ գտնվող իբր հեղինակավոր փորձագետներին այդ հայտարարություններին հաղորդել հավելյալ արժեք: Վերջին երկու ամսվա ընթացքում Ալիևը և՛ հայտարարել է, ընդ որում՝ առաջին անգամ, որ իր վրա ճնշում են գործադրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու հարցում, որին ինքը հերոսաբար ընդդիմանում է, և՛ հայտարարել է, որ պատրաստ է «ինքնավարություն» տալ: Գիտեք, կարծում եմ, Բրայզայի, կամ, ասենք, Ռուսաստանում ապրող այլ ադրբեջանական լոբբիստների տեսանկյունից սա կարող է «օ՛, հրաշք» լինել, բայց կոնֆլիկտով զբաղվող լուրջ մարդկանց մոտ թերևս միայն քմծիծաղ է առաջացնում:

Հավելեմ միայն, որ ներկայումս տեղեկատվական հասարակության պայմաններում լրատվամիջոցները, առավել ևս առաջատար և հեղինակավոր թերթերը, պետք է ուղեկցեն Բրայզաների, Նադանա Ֆրիդրիխսոնների կամ Սերգեյ Մարկովների տեքստերը պատշաճ գլխագրերով և պարզաբանումներով, որ ընթերցողը չմոլորվի տեղեկատվական քաոսում և կարողանա իրացնել տեղեկացված լինելու իր իրավունքը:

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Благоустройство улицы Бутлерова в ЮЗАО завершено


Спорт в России и мире
Москва

В Подмосковье прошли соревнования Кубка Kramar Motorsport по автокроссу


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Рафаэль Надаль

Рафаэлю Надалю подмигнул слепой жребий // Первым соперником 14-кратного чемпиона будет четвертая ракетка мира Александр Зверев


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В Москве заключили соглашение об обмене знаниями в области разведения соколов





Путин в России и мире
Москва

Политика: Эксперты назвали главные направления сотрудничества России и Узбекистана


Лукашенко в Беларуси и мире
Минск

Стало известно, чем Лукашенко кормил Путина на неформальных ужинах




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Политолог Бондаренко: отказ Байдена от поездки на саммит в Швейцарии отрезвит Киев


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Бато Багдаев

Театр кукол Бурятии "Ульгэр": Россия, Культура, Театр, Дети - Спектакль "Курочка ряба"



Москва

"Ъ": прокуратура требует семи лет тюрьмы для производителя систем безопасности

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net