Կոմպանին կրկին վնասվածք է ստացել
Բելգիայի ազգային հավաքականի պաշտպան Վենսան Կոմպանին կրկին վնասվածք է ստացել,- տեղեկացնում է Lequipe.fr-ը:
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Հոլանդիայի ընտրանու հետ (1:1) կայացած հանդիպման նախախաղային մարզման ընթացքում:
Բուժզննումից պարզ է դարձել, որ Կոմպանին մկանային վնասվածք ունի: Այսպիսով, բելգիացի պաշտպանը բաց կթողնի ԱԱ-2018-ի ընտրական փուլի՝ Էստոնիայի հավաքականի հետ հանդիպումը: