Ասիացին ամուսնացել է 3 մետրանոց կոբրայի հետ
Հարավարևելյան Ասիայի բնակիչը որոշել է հարսանիք կազմակերպել և ամուսնանալ կոբրայի հետ, որի մարմնում վերաբնակվել է իր մահացած սիրեցյալի ոգին:
Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաալիքի կայքը` հաղորդելով, որ տղամարդը որոշել է ամուսնանալ 3 մետր երկարություն ունեցող սողունի հետ իր սիրած աղջկա մահից 5 տարի անց: Նա հայտարարել է, որ օձը շատ նման է իր սիրեցյալին:
Այժմ արտասովոր զույգը ողջ ժամանակը միասին է անցկացնում: Տղամարդն ու կոբրան միասին հեռուստացույց, սեղանի խաղեր են դիտում և մարզասրահ գնում: Միաժամանակ՝ ասիացին համառորեն չի ցանկանում ականջ դնել բոլոր նրանց զգուշացումներին, ովքեր ասում են, որ թունավոր օձի հետ ապրելը վտանգավոր է: