Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Ноябрь
2016

Մենք պարզապես քաղաքական գործիչներ ենք, ոչ մի հանցանք թույլ չենք տվել. Կարո Փայլանն իր կուսակիցների ձերբակալության մասին

0

Պարզապես քաղաքական օպերացիա էր, որին աջակցեց Թուրքիայի արդարադատության համակարգը․ Tert.am-ի հետ զրույցում, խոսելով թուրքական իշխանությունների կողմից քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նկատմամբ սկսված հետապնդումների մասին, ասաց Թուրքիայի խորհրդարանի ստամբուլահայ պատգամավոր Կարո Փայլանը:

«Մենք պարզապես քաղաքական գործիչներ ենք, ոչ մի հանցանք թույլ չենք տվել: Մենք բացում ենք քաղաքական համակարգը»,- ասաց նա՝ նկատելով, որ դրան ի պատասխան, երկրի իշխանությունները խոչընդոտում են նրանց աշխատանքը:

Ստամբուլահայ պատգամավորի խոսքով՝ չնայած երկրի դատական համակարգն անընդհատ նշում է, թե անկախ է, սակայն ամբողջովին կատարում է իշխանությունների ցանկությունները:

Ստամբուլահայ պատգամավորը մատնանշեց այն հանգամանքը, որ իր կուսակիցները ձերբակալվեցին նույն պահին, իսկ դա, ըստ նրա, ևս մեկ ապացույց է, որ հետապնդողները կատարում էին վերևից տրված հրահանգ:

Անդրադառնալով տարածված հայտարարությանը, ըստ որի Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը դադարեցնում է Խորհրդարանում իր աշխատանքը,  նա նշեց, որ իրականում ինքն ու իր կուսակիցները շարունակելու են աշխատել որպես պատգամավորներ: «Մինչև երեկ խորհրդարանում էի: Պատճառն այն է, որ խորհրդարանը լիովին չի աշխատում: Էրդողանը չի ցանկանում կորցնել իր իշխանությունը, վերահսկողությունը խորհրդարանի և արդարադատության համակարգի վրա: Հենց նա է ղեկավարում խորհրդարանը, և այդպիսով չարաշահում է իր դերը. խորհրդարանում չկա ոչ բանավեճ, ոչ էլ քննարկումներ: Անգամ իշխող կուսակցության անդամները չգիտեն՝ ինչպես իրենց պահել խորհրդարանում, նրանք հենց այնպես գնում են խորհրդարան», - ասաց Կարո Փայլանը՝ հավելելով, իրենց ցանկությունն էլ այն է, որ խորհրդարանը գործի, բայց, ինչպես ինքը նշեց, դրա համար իրենք ձերբակալվում են:

Նրա խոսքով՝ հիմա իրենք պարզապես պետք է դուրս գան խորհրդարանից, գնան իրենց ընտրողների մոտ՝ հարցնելու, թե ինչ պետք է անեն:

Ստամբուլահայ պատգամավորն ընդգծեց, որ իր կուսակիցների ձերբակալությունները 1915 թվականի Հայոց ցեղասպանության օրերն են հիշեցնում. «Անկարայից մեր երեք պատգամավորները ձերբակալվել են, շրջանների ղեկավարներ ևս: Մենք լոկալ դեմոկրատիայի անհրաժեշտություն ունենք: Մենք խորհրդարանում չունենք Թուրքիայի բոլոր խավերը ներկայացնող մարդիկ»,- ասաց նա:

Ըստ Կարո Փայլանի՝ պետք է պարզաբանվի՝ արդյոք Թուրքիայի խորհրդարանը կարո՞ղ է լինել հայերի կամ քրդերի կուսակցություն, թե՞ այն միայն թուրք ազգայնական կուսակցություններինն է․«Այս հարցին պետք է պատասխանեն բոլորը՝ բոլոր թուրքական կուսակցությունները»:

Դիտարկմանը, որ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդը մեղադրել է թուրքական իշխանություններին՝ Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավորներին ձերբակալելու մեջ, Կարո Փայլանը պատասխանեց. «Այո, իսկապես նրանք երկրի կառավարությանը մեղադրել են այդ հարցում, բայց միանշանակ չի կարելի ասել, որ պաշտպանելու են դեմոկրատներին։ Էրդողանը միշտ նրանց հարցրել է՝ արդյոք իրենց կողմնակի՞ցն են: Պետք է նկատել, որ նրանք ազգայնական արմատներ ունեցող թուրքական կուսակցություն են: Նրանք չեն կարող հետևել դեմոկրատներին: Ճիշտ է, ասում են, որ սոցիալ դեմոկրատներ են, բայց նրանք ազգայնական քաղաքականության հետևողներ են, ինչպե՞ս կարող են պաշտպանել քրդերի կամ հայերի շահերը»,- ասաց Փայլանը:

Ստամբուլահայ պատգամավորը, խոսելով արդեն իրեն սպառնացող վտանգի մասին, ասաց. «Ես ինձ անվտանգ վայրում չեմ զգում: Բոլորը՝ հայերը, քրդերը գիտեն, որ Թուրքիան վարում է ազգայնական քաղաքականություն»:

Նա նշեց, որ երկրում դեմոկրատիայի առկայության դեպքում իրեն անվտանգ կզգար:  «Իհարկե, հնարավոր է, որ և՛ իմ ինքնության, և՛ քաղաքական գործիչ լինելու պատճառով ես հալածվեմ: Բոլորս էլ գիտենք, որ Թուրքայի ազգայնական քաղաքականության պատճառով ոչ ոք պաշտպանված իրեն չի զգում: Թուրքիայում մի հատված կա, որն իր ազգայնական քաղաքականությունն առաջ տանելու համար օգտագործում է ամեն ինչ․ դրանք ազգայնականներ են, ուլտրաազգայնականներ են, ԱԶԿ-ի հետևորդներ»,- ասաց Կարո Փայլանը՝ նշելով, որ նրանց գործողությունները տարբեր ժամանակներում նույն նպատակին են ծառայել՝ հետապնդել փոքրամասնություններին, մեդիայի գործիչներին. «Այնպես որ ես այս հարցում միայնակ չեմ, ես պարզապես փորձում եմ պայքարել»,- եզրափակեց ստամբուլահայ պատգամավորը:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: В центре «Профессии будущего» обучают 75 востребованным специальностям


Спорт в России и мире
Москва

«Адвокат Валиевой: ей подсыпали допинг и сделал дедушка». Серьёзное расследование.


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Касаткина опустилась на 13-ю строчку в рейтинге WTA, Рахимова поднялась на 18


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Синоптик предупредил об аномальной жаре в начале лета в Москве





Путин в России и мире
Москва

Посол Антонов назвал недопустимым очередное оскорбление Байдена в адрес Путина


Лукашенко в Беларуси и мире
Минск

Стало известно, чем Лукашенко кормил Путина на неформальных ужинах




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Панасыч, а местечковые то не знают...


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Александр Градский

«КП»: могила композитора Александра Градского оказалась заброшенной



Москва

Победителей конкурса юных иллюстраторов назвали в «Михайловском»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net