Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Ноябрь
2016

Սամվել Բալասանյանն այժմ փորձում է նախընտրական ժամանակահատվածում շաղ տված փողերը հավաքել. Արմենուհի Վարդանյան

0

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը շարունակում է ապօրինի գործողություններ կատարել, ընտրություններից հետո իր աշխատաոճը չի փոխել։ Tert.am-ի հետ զրուցում այս մասին ասաց «ԳԱԼԱ» կուսակցության վարչության անդամ Արմենուհի Վարդանյանը։ 

Ըստ նրա՝ գյումրեցիները Գյումրիում փոփոխությունների, բարեփոխումների ականատեսը չեն դառնում:

«Երեկ էլ ավագանու նիստին՝ քվորումի բացակայության պայմաններում որոշումներ են ընդունել: Ավագանու նիստն արդեն կեսից իրավազոր չէր, քանի որ նիստին ներկա չէին որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ: «Բալասանյան դաշինքը» ներկայացնող Վահան Հունանյանը կեսից լքեց ավագանու նիստը, սակայն դա ամենևին չխանգարեց, որ նիստը «բնականոն հունով» շարունակվի, ավելին` որոշումներ դրվեն ավագանու հաստատմանը, նրանք էլ 16 հոգով ինքնագոհ քվեարկեն և համարեն, որ որոշումներն ընդունված են: Իրենք դեռևս չեն ադապտացվել նոր իրադրությանը, որ անգամ մեկ հոգու բացակայությունը իրավիճակ է փոխում: Ավագանու նիստն անմիջապես պետք է ընդմիջվեր, 33 հոգուց, եթե 16-ն է ներկա՝ քաղաքապետն էլ հետը, ո՞նց են որոշում ընդունում: Սա բացահայտ ապօրինություն է»,- նշեց կուսակցության լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուն:

Արմենուհի Վարդանյանը հիշեցրեց, որ ավագանու նիստերին մասնակցել են միայն «Բալասանյան» դաշինքի 17 անդամները: Ավագանու նիստերը բոյկոտել են երեք քաղաքական ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» և ԳԱԼԱ կուսակցությունները:

Արմենուհի Վարդանյանը նաև կարծիք հայտնեց, որ Սամվել Բալասանյանն այժմ փորձում է նախընտրական ժամանակահատվածում «շաղ տված փողերը հավաքել»՝ մանրամասնելով, որ արդեն տևական ժամանակ Գյումրու քաղաքապետարանը փաստացի սուբսիդավորում է Գյումրիում գործող բաղնիքներից մեկը: Խոսքը բաղնիքի և վարսահարդարման ծառայություններ մատուցող ընկերությունը «Պլատֆորմ» ՍՊԸ-ն է, որին տեղական բյուջեից որոշվել է վճարել 5 մլն դրամ, սոցիալական որոշ խմբերի տրվելու է դրանից օգտվելու հնարավորություն՝ տնակային պայմաններում ապրող շուրջ 1920 շահառուի:

«Լավ է, որ այդպիսի հնարավորություն է տրվում սոցիալապես անապահով անձանց, հարցն այն է, թե ինչու է գործընթացը տեղի ունենում առանց մրցույթ հայտարարելու: Բացի դրանից՝ ինչպե՞ս է որոշվել, որ գյումրեցին հենց բաղնիքի կարիք ունի, դա է գերակա շահը... Սա էլ է հարց:  Հիշյալ ՍՊԸ-ն գրանցված է Բալասանյանի նախկին և գուցե ներկա խորհրդական Սահակ Սահրադյանի անունով, Բալասանյան Սամվելի մտերիմն է այս անձնավորությունը: Այնպես որ, թե ուր է գնում 5 մլն-ը, դրանից առաջ էլի միլիոնավոր դրամներ՝ պարզից էլ պարզ է, որ հետքերը տանում են դեպի Բալասանյան: Իրենք իրենց որոշել են պարգևատրել: Գյումրեցու գրպանից հանում են գումարը և տանում իրենց գրպանը»,- ընդգծեց Արմենուհի Վարդանյանը:

Հարցին՝ արդյո՞ք իրականությանը մոտ համարում են այն խոսակցությունները, թե խորհրդարանական ընտրություններից հետո Սամվել Բալասանյանը հրաժարական կտա, իշխանությունները նրան չեն պահի քաղաքապետի պաշտոնում։ Արմենուհի Վարդանյանը նշեց, որ միայն մամուլում է այպիսի վարկած կարդացել, սակայն Գյումրիում դեռ խոսակցություններ չկան։

«Այս պահին քիչ հավանական եմ համարում, որ Բալասանյանին կստիպեն հրաժարական տալ: Դրանից առաջ պետք է գտնեն մեկին, ով հավատարմության երդում կտա ռեժիմին, որ խորհրդարանական ընտրություններին ձայն կապահովի ՀՀԿ-ին, և այդ մեկին, հիշեցնեմ, որ պետք է ընտրի ավագանին: Այնպես չէ, որ Բալասանյանի համար առաջիկա խորհրդարանական ընտրությունները հեշտ լուծելի խնդիր է: Անգամ փոփոխված անունով՝ «Բալասանյան դաշինքի» անվան տակ ծվարած՝ ՀՀԿ-ն արժանացավ 14.000 քվեի»,-ասաց նա:

 

 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Благоустройство улицы Бутлерова в ЮЗАО завершено


Спорт в России и мире
Москва

«Милан» сыграл вничью с «Салернитаной» в Серии А


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

В пригороде Парижа открыли корты имени Даниила Медведева


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Синоптик предупредил об аномальной жаре в начале лета в Москве





Путин в России и мире
Москва

Москва не собирается просить о восстановлении порушенных Токио двусторонних отношений


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко угостил Путина в Минске национальными белорусскими блюдами




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Рогов рассказал о последствиях сброса воды на ДнепроГЭС


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Кристина Орбакайте

Мрачное настроение Кристины Орбакайте вызывает беспокойство: “Я молю тебя послать ангелов для защиты моей семьи”



Москва

Суперфинал чемпионата по баскетболу среди студентов провели в Химках

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net