Ուկրաինացի պատգամավորներն առաջարկում են դուրս գալ ԱՊՀ կազմից
Ուկրաինայի «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության պատգամավորները բանաձևի նախագիծ են պատրաստել Ուկրաինայի` ԱՊՀ կազմից դուրս գալու մասին:
Ինչպես հայտնում է Russia Today-ը, «Բանաձևի նախագիծ Անկախ պետությունների համագործակցության կազմում Ուկրաինայի իրավարար կարգավիճակի մասին» խորագիրը կրող փաստաթուղթը գրանցվել է Գերագույն ռադայի կայքում: Փաստաթղթի կայքում առաջարկվում է «Ուկրաինայի նախարարների խորհրդին հանձնարարել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները ԱՊՀ մարմիններում Ուկրաինայի մասնակցությունը դադարեցնելու համար»:
Փաստաթղթի հեղինակներից մեկը բացատրել է, թե ինչով է պայմանավորված այս փաստաթղթի ի հայտ գալը: Նրա խոսքով` ԱՊՀ-ն չի կատարում այն հանձնարարականները, որոնց իրագործման համար այն ստեղծվել է: