Նանի. Ռոնալդուն նույնիսկ 40 տարեկանում օգտակար կլինի հավաքականին
Իսպանական «Վալենսիայի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Լուիշ Նանին գովաբանել է հավաքականում իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուին:
«Ռոնալդուն հաղթել է ամենակարևոր տիտղոսները՝ Եվրո-2016-և և Չեմպիոնների լիգան: Բացի այդ, հիանալի է խաղացել Իսպանիայի առաջնությունում: Նա արժանի է «Ոսկե գնդակին»:
Նույնիսկ 40 տարեկանում նա հիանալի մարզավիճակում է լինելու և օգտակար է լինելու ազգային հավաքականի համար», - Նանիի խոսքն է փոխանցել «Marca»-ն: