Ամերիկուհին տուն է տարել անտուն, անականջ կատվին, որը դարձել է իր «բժիշկը» (լուսանկարներ)
Ամերիկուհի ասպիրանտ Մոլի Լիխտենուոլները գտել և պահել է Օտիտիս անունով անտուն կատվին, քանի որ, իր խոսքով, իր և կենդանու միջև արտասովոր կապ է ստեղծվել:
Ինչպես գրում է Boredpanda.com-ը, կատվին նախկին տերերը լքել էին, երբ կենդանու ականջներում կիստաներ էին հայտնաբերվել, և ականջները հեռացվել էին: Իսկ Մոլին, ով նախկինում խուլ շուն է պահել, գիտեր՝ ինչպես վարվել հատուկ խնամքի կարիք ունեցող կենդանու հետ:
Կատվի տիրուհին ասել է, որ կատուն լավագույնս օգնում է իրեն՝ դուրս գալ սթրեսներից և հաղթահարել անհանգստության զգացողությունը, որը չէր լքում նրան իր հետ պատահած ավտովթարից հետո։