Ես ծեր չեմ հեղափոխության համար. Միխեիլ Սաակաշվիլին խոսել է իր մտադրությունների մասին
Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնից օրերս հրաժարական ներկայացրած Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ ինքը դեռ ծեր չէ հեղափոխության համար:
Life.ru-ի հաղորդմամբ` այս մասին Սաակաշվիլին հայտնել է լրագրողներին` մեկնաբանելով հրաժարական տալու իր մտադրությունը, քանի որ Ուկրաինայի իշխանությունները չեն ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ: Բացի այդ, Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին մեղադրել է հանցավոր «ալիքներին» հովանավորելու մեջ:
«Եթե Ուկրաինայում իշխանությունը պետք է փոխվի, դա պետք է տեղի ունենա բոլոր մակարդակներում: Չպետք է մնան ո՛չ նախկին դատավորները, ո՛չ նախկին դատախազները: Լրագրողներից մեկն ինձ ասաց, որ ես ծեր եմ հեղափոխական միջոցառումներ իրականացնելու համար: Առաջին հերթին, ես ինձ ծեր չեմ համարում: Երկրորդ՝ կարևորը տարիքը չէ: Կարևորը անհոգությունն է: Ես կորցնելու ոչինչ չունեմ: Ես կապիտալ չունեմ, ես առանձնատներ չունեմ, ես պարտավորություններ չունեմ: Ես ամեն ինչ փոխելու ահավոր ցանկություն ունեմ», - ասել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ նախօրեին Սաակաշվիլին հայտարարել էր, որ մտադիր է հեռանալ նահանգապետի պաշտոնից, քանի որ հոգնել է խաբեությունից: