Սքոուլսը Մխիթարյանին չի ընդգրկել ՄՅՈւ-ի լավագույն կազմում
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլսը ներկայացրել է իր վարկածով թիմի լավագույն կազմը: Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը դրանում չի ընդգրկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Ակնհայտ է, որ կենտրոնում պետք է լինեն Սմոլինգը և Բային: Լյուկ Շոուն, երբ լավ մարզավիճակում է նույնպես կհայտնվի թիմում: Վալենսիան բացահայտում էր որպես աջ պաշտպան:
Կենտրոնում պետք է լինեն Մայքլ Կարիկը, Անդեր Էրերան և Պոլ Պոգբան: Սակայն Շվայնշտայգերը նույնպես ինչ-որ բան ունի նրանց առաջարկելու: Դա նրա մեծ փորձն է:
Եզրերում կլինեն Մարսիալը և Ռեշֆորդը, իսկ կենտրոնում Իբրահիմովիչը կամ Ռունին»,- Սքոուլսի խոսքը մեջբերում է «BT Sport»-ը: