Ամերիկուհի հարսնացուն և հայրը ապշեցրել են հարսանիքի հյուրերին իրենց պարով (տեսանյութ)
Ամերիկուհի հարսնացուն և նրա հայրը ցնցել են հարսանիքի հյուրերին իրենց պարով` կոտրելով բոլոր կարծրատիպերն ու պարելով հիփ-հոփ երաժշտության ներքո:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Յուտա նահանգում բնակվող Միկայլա Էլիսոն Ֆիլիփսը և նրա հայրը` Նաթան Էլիսոնը, պարն սկսել են սովորական դանդաղ մեղեդու ներքո, սակայն վայրկյաններ անց փոխել են պարի ռիթմն ու զարմացրել հարսանիքի 400 հյուրերին:
Նշվում է, որ հարսանիքը կայացել է հոկտեմբերի 8-ին: 25-ամյա հարսնացուն վերապատրաստված պարուհի է, իսկ հայրը մեկ շաբաթ պարի դասերի է հաճախել պարային շարժումները սովորելու համար: