Ադուրիսն առաջին ֆուտբոլիստն է, ով Եվրոպա լիգայի մեկ խաղում 5 գոլ է հեղինակել (տեսանյութ)
Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Արից Ադուրիսը պենտա-տրիկի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Գենկի» (5:3) հետ խաղում:
35-ամյա հարձակվողը դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով Եվրոպայի լիգայի շրջանակում կայացած մեկ խաղում դարձել է 5 գոլի հեղինակ և իրացրել 3 անվրեպ 11 մետրանոց: