ԱՄՆ օդուժում կիրառվող առաջնակարգ ռազմական օդանավերը (լուսանկարներ)
ԱՄՆ ռազմաօդային ուժերն ամենաառաջադեմ և հզոր օդային տեխնիկան ունեն ողջ աշխարհում: Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, ամերիկյան օդուժում ներառված է 39 տեսակի օդանավ։
Յուրաքանչյուր օդանավ հատուկ կառուցված է որևէ հանձնարարություն կատարելու կամ հատուկ անձնակազմ տեղափոխելու համար, և յուրաքանչյուր օդաչու հիանալի պետք է տիրապետի իր վարած օդանավի բոլոր գաղտնիքներին: Այս մասին գրելով` աղբյուրը ներկայացնում է ամերիկյան օդուժում կիրառվող տարատեսակ օդանավերի 10 առաջնային տեսակները:
1.A-10
A-10-ը նախատեսված է ցածր բարձրություններում և ցածր արագությամբ ընթացող օդանավերին օգնություն հասցնելու համար: Այն նախատեսված է ռազմաճակատներին մոտ վայրերում վայրէջք կատարելու և օդ բարձրանալու համար:
2.AC-130
AC-130-ի երկու տարբերակներն էլ նախատեսված են օդում տեխնիկական առաքելություն իրականացնելու, այլ օդանավերի ուղեկցելու և հակաօդային պաշտպանության համար:
3.B-1B Lancer
Օդուժի հիմնական ռմբակոծիչն է, որն ունի ամենամեծ բեռնատարողությունը բոլոր ռազմական օդանավերի շրջանում: Այն բազմաֆունկցիոնալ է և կարող է խոշոր քանակի զենք տեղափոխել:
4.B-2
B-2-ը ստելս-ռմբակոծիչ է, որը կարող է տեղափոխել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային զինամթերք:
5.B-52
Երկար տարածություն անցնելու համար նախատեսված ռմբակոծիչ է, որը կարող է մասնակցել օդային և ծովային պաշտպանական և հարձակողական գործողությունների:
6.C-130 Hercules
C-130 Hercules-ը նախատեսված է ռազմական սարքավորումներ և զորք տեղափոխելու համար:
7.C-17
C-17-ը նոր տեսակի բեռնատար օդանավ է, որը կիրառվում է օդուժում: Այն կարող է տեղափոխել տարատեսակ բեռներ և մարդկանց, ինչպես նաև օդից բեռների նետումներ իրականացնել:
8.C-32
Օդանավը նախատեսված է հիմնականում փոխնախագահին տեղափոխելու համար, սակայն կարող է կիրառվել առաջին տիկնոջը, նախարարներին և Կոնգրեսի անդաներին տեղափոխելու համար։
9.C-37A
Այս օդանավը նախատեսված է կառավարության անդամներին և պաշտպանության նախարարության պաշտոնյաներին տեղափոխելու համար:
10.CV-22 Osprey
Այս տեղակի օդանավը ուղղահայաց վայրէջք կատարող ինքնաթիռ է, որը նախատեսված ռազմական գործողությունների ժամանակ անհրաժեշտ իրեր մատակարարելու համար: