Ամերիկացի հրուշակագործը թխվածքներ է պատրաստում, որոնք գրեթե անհնար է համտեսել (լուսանկարներ)
Ամերիկացի հրուշակագործ Նատալի Սայդսերֆը թխվածքներ է թխում, որոնք ապշեցնում են իրենց մանրակրկիտ նախշերով, բայց, միևնույն ժամանակ, գարշելի տեսքով, հաղորդում է Boredpanda.com-ը:
«Թխվածքների ներսը պատրաստված է վանիլային տորթի շերտերից և կրեմից: Թխվածքը պատրաստելուց հետո ես պատում եմ այն սերուցքային շոկոլադե կրեմով և վերջնական տեսք հաղորդում դրան»,- պատմել է աղջիկը: