Իտալացի սրտաբանը պաղպաղակ է ստեղծել, որն օգնում է բարելավել մարզական ունակությունները
Իտալացի սրտաբան Վալերիո Սանգիյնին համեղ պաղպաղակ է ստեղծել, որը հարուստ է օգտակար հատկություններով, այդ թվում` բարելավում է մարզական կատարողականությունը երիտասարդների մոտ:
Ինչպես հաղորդում է Oddity Central-ը, իտալացին այս գյուտն արել է` ցանկանալով համատեղել օգտակարն ու համեղը: Իտալական խոհանոցի որոշակի անբաժան տարրեր, ինչպես օրինակ` ձիթապտղի յուղը, լոլիկը և կարմիր գինին, մշտապես ասոցացվում են իտալացիների երկարակեցության և առողջ սննդակարգի հետ:
Իզուր չէ, որ իտալացիների շրջանում 100 տարեկանին մոտ բնակիչների թիվը եռապատկվել է վերջին 15 տարում: Այսուհետ իտալական խոհանոցը հարստացել է ևս մեկ համեղ և առողջարար ճաշատեսակով:
Իտալացի մասնագետի խոսքով՝ հակաօքսիդանտներով հարուստ շատ ուտելիքներ կորցնում են իրենց համային որակները նախքան մարդկանց սեղաններին դրվելը, այդ իսկ պատճառով նա որոշել է լրացնել ստեղծված բացը պաղպաղակի օգնությամբ: