NBA. Ջեյմսը և Ուեսթբրուքը` շաբաթվա լավագույն բասկետբոլիստներ
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պաշտոնական կայքն ընտրել է շաբաթվա լավագույն խաղացողներին:
Արևելյան գոտու լավագույն բասկետբոլիստ է ճանաչվել «Քլիվլենդի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը: Նրա թիմը շաբաթվա ընթացքում երեք հաղթանակ է տարել, իսկ Ջեյմսը միջինը վաստակել է 21 միավոր, կատարել 10 փոխանցում ու տիրել 8.3 անդրադարձի:
Արևմտյան գոտում լավագույնն է «Օկլահոմայի» խաղարկող Ռասել Ուեսթբրուքը: Նա միջինը վաստակել է 38.7 միավոր, կատարել 11.7 փոխանցում ու տիրել 12.3 անդրադարձի: