Բրիտանուհին բացահայտում է` ինչպես է իրեն հաջողվել նախքան հարսանիքը 14 շաբաթում նիհարել 13 կգ-ով (լուսանկարներ)
Բրիտանիայի Հալ քաղաքում բնակվող կինը բացահայտել է, թե ինչպես է իրեն հաջողվել 14 շաբաթում 13 կգ-ով նիհարել նախքան հարսանիքը:
Daily Mail-ի հաղորդմամբ` 24-ամյա Լյուսի Փրեսթը, պատկերացնելով իրեն հարսանեկան լուսանկարներում, որոշում է կայացրել անպայման «տեսքի գալ» մինչ այդ և ձերբազատվել ավելորդ քաշից, որը նա հավաքել էր դեռ հղիության ժամանակ:
Իր նպատակին հասնելու համար բրիտանուհին փոխում է իր ապրելակերպն ու սկսում հետևել հատուկ ֆիթնես-ծրագրի, որը ներառում էր հատուկ սննդակարգ և մարզանքներ, ինչը ամբողջովին տարբեր էր իր սովորական ապրելակերպից:
Նա մարզվել է ինչպես տանը, այնպես էլ մարզասրահում, բացի դրանից առանձին վազք է կատարել: 14 շաբաթում նրան հաջողվում է 78 կգ-ից հասնել 65 կգ-ի: