Հրապարակվել է Մոսուլի գրոհը պատկերող տեսանյութը
Assotiated Press գործակալությունը հրապարակել է տեսանյութ, որում ցուցադրվում են իրաքյան Մոսուլ քաղաքի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունները:
Այս մասին գրում է Корреспондент-ը` հիշեցնելով, որ քաղաքը երկու տարուց ավելի է, ինչ գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների վերահսկողության տակ:
Այսօր` երկու շաբաթ տևող դաժան մարտերից հետո, իրաքյան ուժերին հաջողվել է արևելյան կողմից մտնել Մոսուլ` միջազգային կոալիցիայի ավիացիոն և ցամաքային աջակցությամբ: