Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Октябрь
2016

Նյու Յորքում սկսվել է Հայ Եկեղեցու եկեղեցական կառույցների և ՀԲԸՄ միացյալ ժողովը

0

Հոկտեմբերի 31-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդարանում (Նյու Յորք) իր աշխատանքն է սկսել Գերագույն հոգևոր խորհրդի, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի, Կանադայի հայոց թեմի թեմական խորհուրդների դիվանների և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կենտրոնական մարմնի անդամների միացյալ ժողովը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ ասվում է. «Ժողովն ընթանում է «Եկեղեցին տանել դեպի ժողովուրդը, հասնել Հյուսիսային Ամերիկայում ապրող հայությանը» կարգախոսի ներքո և քննարկելու է Ամերիկայում հաստատված հայության կյանքի մարտահրավերներին և իրողություններին, Ամերիկայում Հայ Եկեղեցու հովվական ծառայությանը, Եկեղեցի-երիտասարդություն հարաբերություններին վերաբերող հարցեր։

Միասնական Տերունական աղոթքից հետո ժողովականներին իր ուղերձը հղեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունն իր գոհունակությունը հայտնեց համատեղ ժողովի գումարման առիթով՝ իր օրհնությունն ու բարձր գնահատանքը բերելով Հյուսիսային Ամերիկայի երեք թեմերի առաջնորդներին` Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին, Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին և Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանին, ՀԲԸՄ նախագահ տիար Պերճ Սեդրակյանին, ԳՀԽ անդամներին, թեմերի թեմական խորհուրդների և ՀԲԸՄ կենտրոնական մարմնի անդամներին:

««Եկեղեցին տանել դեպի ժողովուրդը, հասնել Հյուսիսային Ամերիկայում ապրող հայությանը» վերնագրված կարգախոսը հստակ ուղենշում է այն ճանապարհը, որով պիտի ընթանանք համատեղ այս ժողովին և միասնաբար խորհրդածենք այն խնդիրների ու մարտահրավերների շուրջ, որոնք այսօր ծառացած են Հյուսիսային Ամերիկայում կայք հաստատած մեր ժողովրդի զավակների ազգային ու եկեղեցական կյանքի առջև:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, որ դարեր շարունակ եղել է հայի հոգու ծննդավայրը և հայի ինքնության երաշխավորն ու պաշտպանը, կոչված է ծառայել աշխարհասփյուռ մեր ժողովրդին, նրանց ազգային ու հոգևոր կյանքում միշտ կենդանի պահել Տիրոջ Ավետարանի կենարար խոսքը և առաջնորդել նրանց դեպի փրկություն: Մեր Եկեղեցու տերունավանդ առաքելությունը միշտ եղել և մնում է նույնը, սակայն նույնը չեն ժամանակի և մարդկային կյանքի պայմանները», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ նշելով, որ 21-րդ դարը նոր մարտահրավերներ է նետում մարդկությանը և նոր իրավիճակներ ստեղծում աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար:

Նորին Սրբությունը հաստատեց, որ օրեցօր համաշխարհայնացվող, աշխարհիկացման ու նյութապաշտության ընթացքներ որդեգրած արդի աշխարհը մարդկային հասարակություններին թելադրում, իսկ հաճախ էլ պարտադրում է իր օրենքներն ու կանոնները, որոնք երբեմն խորթ են քրիստոնեական ավանդական ընկալումներին ու պատկերացումներին և հետևանք են դառնում բարոյական արժեքների անկման, մարդու իրավունքների և ազատության ճիշտ ընկալման աղճատման, ազգային ինքնության և ընտանեկան արժեքների խաթարման:

Այսպիսի մարտահրավերների դիմագրավման հարցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց, որ ժողովրդի և հատկապես երիտասարդության հոգում արթուն պահվի սերն ու վստահությունը հանդեպ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, նախանձախնդրությունը` հանդեպ քրիստոնեական սուրբ հավատքը և ազգային նվիրական արժեքները:

«Ներկա ժամանակի արմատական ու արագ փոփոխություններում հառնող խնդիրները, ըստ էության, անջրպետ են ստեղծում մեր ազգային ավանդույթների ու ժամանակակից կյանքի դրսևորումների միջև: Այսպիսի երևույթներ վառ արտահայտված են նաև Հյուսիսային Ամերիկայի հասարակության մեջ, որի անբաժանելի մաս կազմող հայությունը հաճախ կանգնում է ազգային ավանդույթը պահելու համար նոր կենսակերպի մեջ հառնած մարտահրավերներին դիմագրավելու հրամայականի առջև: Մեր ժողովրդի կյանքում այսպիսի իրողությունները նորույթ չեն, քանզի հայն իր պատմական ճակատագրի բերումով Հայրենիքից դուրս միշտ ստիպված է եղել ապրել օտար ազգերի ու ժողովուրդների մեջ` ազգային սեփական ավանդույթներն ու ինքնությունը համադրելով տեղական մշակույթի ու սովորույթների հետ:

Անցյալի փորձը ցույց է տալիս, որ այսպիսի իրավիճակները հաղթահարելի են», - նշեց իր խոսքում Գարեգին Բ Հայրապետը՝ հավելելով, որ հարկ է, շրջահայաց ու ստեղծագործ մոտեցումով յուրացնելով սուրբ հայրերի մտածելակերպը, ժամանակակից մարդու աշխարահայացքին ու հոգևոր պահանջմունքներին ներդաշնակ թարգմանել ու վերաիմաստավորել ազգային ու եկեղեցական սրբազան ավանդույթները:

Խոսքի ավարտին Նորին Սրբությունը Սուրբ Հոգու առաջնորդությունը հայցեց ժողովի աշխատանքներին, որպեսզի քննարկումները ծառայեն Հայոց Եկեղեցու առաքելության արդյունավորմանը և ամերիկաբնակ հայորդիների բարօրությանը։

Ժողովի ժողովավար, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի թեմական խորհրդի ատենապետ Ջեյմս սարկավագ Գալուստյանի ողջույնի խոսքից հետո ժողովի մասնակիցներին իր խոսքն ուղղեց նաև ՀԲԸՄ նախագահ տիար Պերճ Սեդրակյանը։

ՀԲԸՄ նախագահը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին Ամերիկայի երեք թեմերի հետ միասին ժողովին մասնակցելու և Հյուսիսային Ամերիկայի հայության կյանքում Հայոց Եկեղեցու ծառայության առավել արդյունավորմանն առնչվող հարցերը քննարկելու հնարավորության համար։  

Նշելով, որ ՀԲԸՄ-ն իր հիմնադրման առաջին օրվանից Հայոց Եկեղեցին նկատել է ազգային կյանքի ամենակարևոր հաստատությունը՝ տիար Պերճ Սեդրակյանը հավաստիացրեց, որ ՀԲԸՄ շարունակելու է իր զորակցությունը բերել Հայաստանյայց Առաքելական Ս․ Եկեղեցուն և նրա առաքելությանը հայ ժողովրդի կյանքում։ «Մեզ համար ամենն երկրորդական կնկատվի, եթե մեր Եկեղեցին չզորանա, մենք հզոր Հայրենիք և ազգ չենք ունենա, եթե մեր Եկեղեցին չզորանա։ Եթե մեր ինքնությունը պահել ենք դարերի ընթացքում, ապա դա միմիայն Եկեղեցու ծառայության շնորհիվ է եղել։ Պիտի տեսնենք, թե ինչպես կարող ենք Եկեղեցու առաքելությունը զորացնել, որովհետև Հայոց Եկեղեցու առաքելության զորացումը մեր զորացումն է», - ընդգծեց ՀԲԸՄ նախագահը։

Երկօրյա ժողովի ընթացքում տարբեր նյութերի շուրջ կներկայացվեն զեկույցներ և ուսումնասիրություններ, տեղի կունենան քննարկումներ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների մասնակցությամբ»։

 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о работе хаба молодежного предпринимательства


Спорт в России и мире
Москва

Чемпионат по служебному биатлону состоялся в столичном главке Росгвардии


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Анастасия Потапова

Потапова о поражении от Свентек на "Ролан Гаррос": организм дал сбой


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

"Святой Ленин" спасает мир и возглавляет "восстание ИИ машин... хороших по существу". 8 серия, СЕРЬЁЗНЫЕ НОВОСТИ.





Путин в России и мире
Москва

Выходки эстонских забияк: так ли всё безобидно?


Лукашенко в Беларуси и мире
Минск

Прямое авиасообщение открыли между Ульяновском и Минском




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В Киеве допускают, что Зеленский может не попасть на саммит G7 в Италии


Навальный в России и мире
Москва

В Москве и Новосибирске задержали четырех сторонников Алексея Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Леонид Агутин

Леонид Агутин посвятил ушедшей Анастасии Заворотнюк песню и клип



Москва

Суд оправдал пятерых участников «ЕНОТ», которых обвиняли в нападениях и кражах

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net