Երևանը հրաժեշտ է տալիս արձակագիր, դրամատուրգ Ռուբեն Հովսեփյանին. հոգեհանգստին մասնակցել է նաև ՀՀ Նախագահը (տեսանյութ)
Համազգային թատրոնում այսօր երեկոյան կայացավ արձակագիր, դրամատուրգ Ռուբեն Հովսեփյանի հոգեհանգիստը:
Սիրված գրողին ու մտավորականին վերջին հրաժեշտը տալու էին եկել արվեստի գործիչներ, գրողներ ու մտավորականներ: Ռուբեն Հովսեփյանին այսօր հրաժեշտ տվեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև մշակույթի նախարարը և մի շարք պաշտոնյաներ ու կուսակցական գործիչներ:
Երգչուհի Էմմա Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ շատ դժվար է բառեր գտնել, քանի որ իր համար հարազատ հոգի է հեռանում, հայ ժամանակակից գրականության հարազատ ու սիրված մարդկանցից մեկը, որոնց պետք է գուրգուրել կենդանության օրոք:
ՍԴ անդամ Կիմ Բալայանը հիշեց Սոս Սարգսյանի մահվան ժամանակ հենց իր՝ Ռուբեն Հովսեփյանի խոսքերը, թե Սոսն ավելի շատ բան թողեց մեր մեջ, քան տարավ: «Հիմա նույնը իր մասին կարող եմ ասել, ինքն իր գրականությամբ ավելի շատ բան թողեց մեր մեջ, քան տարավ իր հետ: Երբեք ոչ մի խազ չդավաճանեց ինքն իրեն»,- նշեց ԿԻմ Բալայանը:
Նշենք, որ Ռուբեն Հովսեփյանը հայտնի իր «Խորանարդիկներով տունը», «Վերադարձ», «Մեր պապերը», «Սևան», «Ճիչ», «Ես ձեր հիշողությունն եմ», «Ծիրանի ծառերի տակ» և այլ վիպակներով ու պատմվածքներով։