Ռոնալդուի հեթ-տրիկն օգնեց Ռեալին հաղթել Ալավեսին (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Ալավեսին»:
Զինեդին Զիդանի գլխավորած ակումբը փայլուն հանդիպում անցկացրեց «Մենդիսորոսա» մարզադաշտում եւ հաղթեց տանտերերին 1:4 հաշվով:
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, մեկ անգամ աչքի ընկավ Ալվարո Մորատան:
Տանտերերի կազմում աչքի ընկավ Դեյվերսոն Բրումը:
Այսպիսով, «արքայական ակումբը» այս խաղից հետո ընդհանուր վաստակած 24 միավորով վստահորեն գլխավորում է Իսպանիայի ընթացիկ առաջնության աղյուսակի 1-ին հորիզոնականը:
«Ալավեսը» 10 միավորով 13-րդ հորիզոնականում է:
«Ալավես»-«Ռեալ»՝ 1:4
Գոլերը՝ Բրում (7) - Ռոնալդու (17, 33, 88), Մորատա (84)