Բոսնիայում արաբ շեյխերի կանանց համար էլիտար, փակ «իսլամական քաղաք» է կառուցվել (լուսանկարներ, տեսանյութ)
Բոսնիա և Հերցեգովինայի Տարչին քաղաքի մոտակայքում կառուցվել է 160 տնից բաղկացած Sarajevo Resort Osenik էլիտար բնակավայրը, որտեղ ապրում են արաբ շեյխերի կանայք:
The Mirror-ը գրում է, որ տեղաբնիկներին վախեցրել է տվյալ բնակավայրում «Իսլամական պետության» գրոհայինների ներթափանցելու հեռանկարը:
Բրիտանացի լրագրողների հաղորդմամբ` քաղաքը բաց է միայն արաբների համար: Բնակավայրի պաշտոնական լեզուն արաբերենն է, իսկ տեղաբնիկների մուտքն այնտեղ արգելված է` բացառությամբ սպասավորների կամ հավաքարարների:
Հրատարակությունը գրում է, որ էլիտար բնակավայրը «ուժեղացված պաշտպանության տակ է և շրջապատված է դարպասներով ու բարձր պատերով»:
Տեղաբնիկները լրագրողներին պատմել են, որ արաբներն իրենց սեփական ավանդույթներն ունեն, երբ խոսքը գնում է հագուստի, պահվածքի և աղոթքների մասին, և նրանք չեն ուզում, որ մարդիկ նայեն իրենց: